Խմբագրական

Շուշիի ազատագրումը տարիների հեռվից

Շուշիի ազատագրումը միշտ նշվում է ավելի մեծ հանդիսավորությամբ ու շուքով, քան ԼՂՀ անկախության հռչակումը: Իրականությունն այն է, որ Արցախի անկախացումը շատ ավելի պայմանավորված է Շուշիի ազատագրմամբ , քան անգամ համապատասխան հանրաքվեով եւ անկախության հռչակմամբ: Կարելի է հիշել, թե պատմական այն օրերին ինչ նշանակություն ուներ Շուշիի ազատագրման երազանքը: Զինվորական, քաղաքական գործիչ, թե Արցախի պարզ բնակիչ, ինչպես…

Քառօրյա պատերազմ

պատճառների եւ մեղավորների փնտրտուք 2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի…

Վիրտուալ Իրականություն

Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն: Մեկը այն կյանքն է, որով ապրում է երկիրը եւ մյուսն այն վիրտուալ իրականությունն է, որն ամեն օր ստեղծում են այս նույն երկրում գործող լրատվամիջոցները: Իսկ լրատվամիջոցները, ինչպես հայտնի է, այսօր արդեն առհասարակ շատ ավելի ընդգրկուն ցանց են ներկայացնում, ի դեմս ոչ միայն էլեկտրոնային լրատվամիջոցների, այլեւ նույն էլեկտրոնային լրատվամիջոցների շարքերը ոչ…

Գործընթացի մեջ, թե՞ գործընթացից դուրս

2016 թվականի հունվարի 20-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ Նախագահ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց կոալիցիոն կառավարություն կազմելու հավանականության մասին, միաժամանակ նշելով, որ հավանական համագործակցության թե ձեւաչափը եւ թե ժամկետները վերջնականորեն ճշտված չեն: Բառացիորեն ասվել է հետեւյալը. «Մենք…

Սկսվեց

Եթե գրենք, որ սկսվել է հակադաշնակցական քարոզչության նոր արշավ, վերջին երկուսուկես տասնամյակների Հայաստանի ներքաղաքական անցուդարձին ծանոթ մարդիկ կարող են մտածել, թե.«Իսկ երբ էր այդ քարոզչությունը դադարել»: Իսկապես էլ ոմանց համար կյանքի գործ դարձած այդ երեւույթը երբեք չի դադարել, սակայն ունեցել է իր, այսպես ասած, մակընթացության ու տեղատվության փուլերը: Ուրեմն ավելի ճիշտ կլինի ասել, որ սկսվել…

Նոր հորիզոններ

Իրանի եւ միջազգային միջնորդ վեցնյակի միջեւ, սույն թվականի հուլիսի 14-ին կայացած համաձայնությունը միջազգային հարթակում գնահատվեց, որպես պատմական ձեռքբերում: Ձեռքբերումը պատմական էր, ոչ միայն այն պատճառով, որ իրենց լրումին հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ ձգված թնջուկը եւ վերջինի շուրջ մոտ երկու տարի ձգվող բանակցությունները: Շրջանառված ձեւակերպման համաձայն այս քայլը կարող է լուրջ վերափոխման ենթարկել Մերձավոր…

Ում են պատկանում դափնիները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված աշխատանքները տալիս են իրենց արդյունքները: Կարելի է ասել, որ ակնկալիքները հիմնականում իրականանում են: Ակնհայտ է նաեւ այն համահայկական խանդավառությունը, որ ծնունդ է արձանագրված եւ դեռ արձանագրվելիք արդյունքների: Այս խորապատկերի վրա, հայ իրականության մեջ նկատելի է մի մասնավոր երեւույթ: Գտնվում են ոմանք, ովքեր ցանկանում են այս կամ այն ձեռքբերումները վերագրել…

Ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո

Հաշված օրեր են մնում մինչեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասվող իրադարձության մոտենալու հետ, բարձունքից գլորվող ձնագնդի պես, ծավալվում է հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործընթացը թե՛ հայկական եւ թե օտար միջավայրերում: Նկատի ունենալով, որ տարբեր միջոցառումներ նախատեսվել են ողջ տարվա կտրվածքով, ցանկալի է, զարգացումների ներկա ընթացքը եւ ծավալը չնվազեն ապրիլի 24-ից հետո: Անդրադառնալով իրականացվող…

Թաքնվելով սեփական ձախողումների ետեւում

Ծանոթանալով հայրենի որոշ լրատվամիջոցների ամենօրյա լրահոսին դժվար է չգտնել որեւէ նյութ, որ կվերաբերի ՀՅԴ-ին եւ մասնավորապես մոտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու «գույժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպավորություն ես ստանում, թե այս հարցը ներկա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հիմնահարցն է: Ավելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խոսափող հանդիսացող տվյալ լրատվամիջոցները բոլորովին…

Սարքովի քաղաքական դաշտ

Բոլորովին վերջերս սկսվեց եւ դեռ չի ավարտվել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցության փլուզումը: Այն ուժը, որը կատարվածից ընդամենը 1-2 օր առաջ կարող էր թվալ հզոր եւ անսասան, այնպես փլուզվեց ինչպես թղթե տնակը՝ քամուց: Նման երեւույթը, ինչն արտառոց կլիներ այլ երկրների համար, այդպես չէ մեր դեպքում: Դրանում համոզվելու համար կարելի է պարզապես արձանագրել այն կերպափոխությունները,…