Սոցիալական բողոք, շարժում եւ համակարգային փոփոխութիւններ

2011 թուականն սկսուեց քաղաքական եւ սոցիալական բուռն բողոքներով: Թունիսի քաղաքական յեղափոխութեան եւ Ալժիրում, Մարոկկոյում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձութիւններին յաջորդեց Եգիպտոսի հասարակութեան բուռն ընդվզումը, որը եւս պարունակում է ոչ միայն քաղաքական սրընթաց փոփոխութիւնների վիթխարի ձըգտման, այլ նաեւ սոցիալական լիարժէք յեղափոխութեան բնորոշ տարրեր: Հայաստանեան քաղաքական բեմահարթակում էլ 2011 թուականն սկսուեց սոցիալական բողոքներով. «փողոցային» առեւտրականների ցոյցերից յետոյ, անմիջապէս,…

Բանակցային գործընթացի նոր տրամաբանութեան որոնումներ

Հայ-ադրբեջանական բանակցութիւնների վերջին զարգացումները, այդ թւում` Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումը, վկայում են, որ բանակցային ձեւաչափի փոփոխութեան որոշ փորձեր են նշմարւում: Բանակցային տրամաբանութիւնն է, առհասարակ, թելադրում բանակցութիւնների ձեւաչափը, հետեւաբար` վերջինիս փոփոխման ազդանշանները, իրականում, բանակցային առկայ տրամաբանութեան ձախողման նախանշաններ են: Ադրբեջանը, ոգի ի բռին, չի ուզում ընդունել «ինքնորոշման սկզբունքը» եւ այս կապակցութեամբ ուղղակի կամ անուղղակի բազմաթիւ ակնարկներ…

Ժողովրդավարութեան ՀՅԴ ընկալումը

Ժողովրդավարութիւնը, ազգայնութիւնը եւ յեղափոխականութիւնը համամարդկային գաղափարական արժէքներ են, որոնց միջոցով Դաշնակցութիւնը ձգտում է ամբողջական Հայրենիքի վրայ ստեղծել հզօր պետութիւն եւ մէկտեղուած հայութեան ազգային, քաղաքական, սոցիալական եւ հոգեմտաւոր կեանքը դարձնել համերաշխ, ազատ, արդար ու կենսունակ: Ազատ Հայաստանի եւ հայ մարդու ազատութեան նպատակին հասնելու բարդ ճանապարհը, ըստ Դաշնակցութեան, անցնում է ժողովրդավարութեան միջից: Դաշնակցութեան նշուած գաղափարները միմիանցից անկախ,…

Իշխանափոխութինն` իշխանութիւնների նոր որակ ձեւաւորելու նպատակով

ՀՅ Դաշնակցութիւնը միշտ ձգտել եւ այժմ էլ ձգտում է նոր որակի իշխանութիւններ ձեւաւորել Հայաստանում: Հայաստանի երեք նախագահների օրոք ձեւաւորուած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակագերից եւ ոչ մէկը լիարժէք զարգացումներ չապահովեց Հայաստանի եւ հայութեան համար: Առաջին նախագահի ստեղծած համակարգը յատկանշւում է տնտեսութեան համատարած քայքայմամբ ու թալանով, մէնիշխանական (ավտորիտար) բռնատիրութեամբ, հասարակութեան ճնշիչ մեծամասնութեան աղքատացմամբ, Արցախեան ազատագրական պայքարի,…