Լուրեր

ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա…

500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով. ներդրումային 132 ծրագիր է ներկայացվել

Մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնելու 44 նախագծից 34-ը կառավարությունն արդեն հաստատել է, ինչը նշանակում է, որ այս տարի մի քանի հարյուր նոր աշխատատեղեր կբացվեն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփեց վերջին 2,5 ամսում, վարչապետի գլխավորությամբ, մարզեր շրջայցը ու դրանց շրջանակներում ծնված ներդրումային, նախարարության ընդհանուր ծրագրերն ու այն քայլերը, որոնք…

ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է: «Այսինքն՝ ոչ թե նստեն…

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:…

Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը: Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց…

Երկարամյա արդյունավետ գործունեության համար Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրվել են

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veoliaջուր»ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն…

Կայուն աշխատատեղեր, զբաղվածության ապահովում

. Դավիթ Լոքյանը ներկայացրեց նոր ծրագրի ընձեռած հնարավորությունները «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով` այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ ստորագրվում է մի փաստաթուղթ, որը միայն ու միայն դրական ազդեցություն կարող է ունենալ տարածքային զարգացման վրա:…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:…

ԳՄՀԸ-ի հետ քննարկվել է համայնքային ծառայության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն նոյեմբերի 25-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ: Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին հատկապես արդյունավետ համագործակցության համար:Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը,…