Լուրեր

ՀՅԴ-120. ՀՀ Սփյուռքի նախարարի ուղերձը

Ջերմորեն շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյա հոբելյանը եւ սրտանց մաղթում նորանոր նվաճումներ մեր ազգային իղձերի ու նպատակների իրականացման գործում: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կուսակցություն է, որի ծնունդը ժամանակի հրամայականն էր, պամական անհրաժեշտության թելադրանքը: Կուսակցությունը ստեղծվեց, որպեսզի իր ողջ գործունեությունը անմնացորդ նվիրեր հայ ժողովրդի ազգային-ազատագարական պայքարին, անկախ պետության վերակերտմանը, աշխարհասփյուռ հայության ազգապահպանմանը եւ Հայ Դատի արդար…

Բյուջե – 2011. ՀՅԴ-ի տեսակետը

Ուսումնասիրելով ՀՀ կառավարության ներկայացրած 2011թ. պետական բյուջեի նախագիծն ու ուղերձը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատգամավորական խմբակցությունը ներկայացնում է իր եզրակացությունները բյուջեի վերաբերյալ: ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ 1. Հայաստանի տնտեսությունում խաթարված է մակրոտնտեսական կայունությունը[1]: Անկայուն իրավիճակը պատճառահետևանքային կապով կապված է գնաճի զսպման անարդյունավետ համակարի, չկայացած ֆինանսական շուկաների, ներքին և արտաքին մրցունակությունը սահմանափակող վճարային հաշվեկշռի, մուտքի արհեստական սահմանափակումներ ունեցող շուկաների…

Գիտաժողով՝ նվիրված ՀՅԴ-120 ամյակին

«Հայ Յեղափոխական Դաշնակցության «դեմքը» համահայկականությունն է. երեւույթ, որը բացակայում է ներկայիս կուսակցությունների, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների մոտ»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ՀՅ Դաշնակցության 120-ամյակին նվիրված գիտաժողովում: «ՀՅ Դաշնակցությունը` հայ ժողովրդի անկախության համար մղվող պայքարում» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արամ Նազարյանը, Գեւորգ Խուդինյանը, Ռուբեն Սահակյանը եւ ուրիշներ՝…

Դասախոսություն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչների համար

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների և հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց ՙԱԺ դերը Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերում՚ թեմայով: Հրայր Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրեց ՀՀ Ազգային Ժողովի…

Բանակային միջադեպերի մասին

Բանակում արդեն պարբերաբար դարձած միջադեպերից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը եւ ընդհանրապես զինվորական ղեկավարությունը պետք է եզրակացություներ անեն: Կասկած չունեմ , որ քննությունը կընթանա մինչեւ վերջ, արդար եւ մեղավորները կպատժվեն:Սակայն այս դեպքում միայն դա բավարար չէ: Հարկավոր է հետազոտություններ կատարել բանակում՝ կապված հոգեբանական վիճակի փոփոխության հետ: Բարձրագույն հրամանատարական կազմը նման միջադեպերից խուսափելու համար պետք է…

Իրավարար վճիռը այսօր էլ ուժի մեջ է

«Այսօր, երախտագիտությամբ և մեր իրավունքների պաշտպանության վճռակամությամբ ենք հիշում և նշում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի իրավարար վճռի 90 ամյակը , նպատակ հետապնդելով անաղարտ պահել մեր իրավունքների հիմքերը և կանխել անցանկալի իրավական մեկնության հնարավորությունները ապագայում: Նախագահ Վիլսոնը, նախ՝ Փարիզի վեհաժողովից (26 ապրիլի 1920թ.), ապա և Սևրի դաշնագրով հայցադիմում (compromis) էր ստացել՝ որոշելու Հայաստանի և…

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաին

Մեծարգո Պրն. Վարչապետ, Երևանի ճարտարապետական նկարագրի ու քաղաքաշինական խեղումների շուրջ մտահոգություններս բազմաթիվ առիթներով եմ արտահայտել, փաստել նաև, որ կիսում եք անհանգստությունս: Դեռևս 2008¬ին Երևանի քաղաքաշինական ու բնապահպանական խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ կազմակերպեցինք: Թվում էր, թե համակողմանի քննարկումը կնպաստի քաղաքաշինական այնպիսի հայեցակարգի որդեգրմանը, որի արժեքային ուղենիշները ուղղված կլինեն երևանցուն և առհասարակ հասարկությանը: Ցավոք եզրակացություններն ու վերլուծությունները…

ՀՅԴ մամլո պատասխանատուների խորհրդաժողովում

ՀՅԴ մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների այսօր հրավիրված ասուլիսում ամփոփվեցին խորհրդաժողովի արդյունքները: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ քննարկվել են հայկական մամուլի համագործակցության ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիները: Խորհրդաժողովը համընկել է Սփյուռքի նախարարության Արցախում կազմակերպած լրատվամիջոցների խորհրդաժողովին, որտեղ ՀՅԴ լրատվամիջոցները հանդես են գալու համահայկական խնդիրների նկատմամբ միասնական վերաբերմունքով: Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր…

Մեկնարկեց ՀՅԴ մամլո Խորհրդաժողովը

Հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց ՀՅ Դաշնակցության մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Արևմտյան, Արևելյան և Հարավային Ամերիկաներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Քուվեյթից, Իրանից, Արցախից, Ջավախքից և Հայաստանից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանը: Խորհրդաժողովը կեզրափակվի մամլո ասուլիսով, որը կկայանա հոկտեմբերի…

Շարունակվում են քաղաքաշինական խեղումները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգը Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում որպես հիմնարար արժեք ամրագրել է ներկա և գալիք սերունդների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը «Քաղաքաշինության մասին» օրենքը ևս պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը դիտարկում է որպես կարևորագույն սկզբունք: Բայց սրանք սոսկ խոսքեր են, ինչպես առհասարակ, այս պարագայում ևս ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով սահմանված…