Լուրեր

Եվրոպական սոցիալիստական պատվիրակությունը հանդիպեց ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 18-19-ը փաստահավաք առաքելությամբ Երեւանում էր Ժողովրդավարության եւ համերաշխության համար եվրոպական ֆորումի նախաձեռնած պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված են Եվրոպական ընկերվարական կուսակցության (PES) ներկայացուցիչներ եւ Եվրախորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ պատգամավորներ։ Պատվիրակության նպատակն է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների միջոցով պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախքան նախագահական ընտրությունները տիրող…

Չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են

Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու` ԱԺ ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նիստին նշեց, որ մեծամասնական ընտրակարգը համամասնականի հետ զուգահեռ ձևավորում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն: «Ակնհայտ է, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի…

Աղվան Վարդանյան. Միասնական թեկնածուի նախանշաններ չեմ տեսնում

ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս մեկ անգամ հիշեցրեց ՀՅԴ-ի հստակ դիրքորոշումը` քաղաքական ենթատեքստ ակնհայտ էր, ակնհայտ են նաեւ քաղաքական հետապնդման նշանները: «Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, դատախազը չէր մտնի ԱԺ»,- հյատարարեց նա: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սխալ չէր այդ օրը Ծառուկյանի բացակայությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց,…

Ժողովրդավարությունը չպետք է խոչընդոտվի

Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, դրական արտահայտվեց զեկույցի կապակցությամբ (զեկույցի հեղինակ՝ Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Շտրասսեր), և նշեց. «Քաղաքական բանտարկյալ տերմինի սահմանումը լիովին ընդունելի է, միայն մնում է այն կիրառել բոլոր երկրներում և անհատական դեպքերում»: Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին. «Ցանկացած երկիր,…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել

ԱԺ այսօրվա նիստում ընդունվել է 2011թ. բյուջեի կատարողականը: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել ինչպես 2011թ. բյուջեին կատարողականին, այնպես էլ այս անգամ՝ դրա կատարման հաշվետվությանը: «Գիտեք, մի տեսակ արարողակարգային գործընթաց է դարձել. ամեն տարի կառավարությունը բյուջեն բերում է, հանձնաժողովները քննարկում են, պատգամավորները քվեարկում ու անցկացնում»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ի պատասխան դիտարկմանը, որ,…

ՀՅԴ Խմբակցությունը գործելու է բաց եւ հրապարակային

Այսօր ԱԺ առաջին ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ հետաքրքիր տարիներ են սպասում մեզ: Ընդդիմության պատգամավորները, ըստ նրա, փորձառու, ակտիվ եւ պրոֆեսոնալ մարդիկ են, իսկ այն, որ մեծամասնության եւ իրեն այլընտրանք կոչող ուժի խմբակցություններում երիտասարդ եւ թարմ դեմքեր կան, ՀՅԴ-ական պատգամավորի համար հետաքրքիր եւ ուրախալի է: 16 պատգամավորից բաղկացած նախկին…

Կենսաթոշակային բարեփոխումը քաղաքական պատասխանատվության խնդիր է

ՀՅԴ-ն առաջարկում է. Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանի այն դիտարկմանը, թե մենք առաջնորդվում ենք Էստոնիայի օրինակով, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Էստոնիան 1998թ.-ին ներդրել է կամավոր կեսաթոշակային համակարգը, չորս տարի փորձարկել եւ միայն 2002թ.-ին անցել պարտադիր կուտակային համակարգին, այն էլ` նոր աշխատաշուկա…

Արմեն Ռուստամյան. Կատարվածը ընտրություն չես կոչի

Երեքշաբթի օրվա հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գնահատել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները. «Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորութունից, և իշխանությունը կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն: Ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք նաև այս ընտրություններին. բավական…

Արմեն Ռուստամյան. Իրացնենք մեր իրավունքը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 2012 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սաֆարովի արտահանձնման թեմային. -Պրն Ռուստամյան, Դաշնակցությունն ի՞նչ հնարավորություններ է տեսնում իրավական հարթության վրա վիճարկելու Սաֆարովին Բաքու վերադարձնելու, ազատ արձակելու եւ պարգեւատրելու օրինականությունը: -Այդ խնդիրը արծարծվել է Եվրախորհրդի իրավական հարցերի հանձնաժողովում, ես ելույթ եմ…

Տեղական ընտրություններ՝ ընդհանուր սզբունքներով

2012 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 5 մարզերի 483 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախորդող նախընտրական շրջանում արդեն իսկ բազմաթիվ խոսակցություններ եւ բացահայտումներ եղան այն մասին, որ իշխանություները վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրինակով նախապատրաստվում են հերթական ընտրություններին: Այս մասին նախազգուշացրեց նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ընտրություններից 5 օր առաջ ընդունած հայտարարությամբ: Հայտարարության մեջ…