Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական…

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հայտարարությունը ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ք. Երևան, 9 ապրիլի 2014 թվական 2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝ 1. պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, 2. հիմնարար վերանայման են…

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25 հունվարի 2014 թվական 2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն…

Համաձայնագիրը վավերացված չէ. ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 1.2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի քվեարկությունը: 2.Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ…

«Նիկոլ Աղբալյան» միության կոչը ուսանողներին եւ երիտասարդներին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկվելու է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն: Դիմումը…

Ի՞նչ ենք ունենալու պարտադիր կուտակայինի կիրառումից հետո

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն` ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի’ խորհրդարան 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և…

ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ…

ՀՅԴ-ն «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիր է մշակել

ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացել է կուսակցության առաջիկա կոնկետ քայլերը՝ միտված արտագաղթի կասեցմանը։ Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՅԴ-ն ծրագիր է մշակել։ Պատգմավորի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ “Այս կամ այն ժողովրդին սպանել պետք չէ, նախ սպանեք ազգի հավատը, և նա կդադարի վերարտադրվելուց: Փաթ Բյուքենեն` ԱՄՆ երեք նախագահների ավագ խորհրդական…

Մամլո հաղորդագրություն

Հայաստանի մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգա-ցումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում։ Բայց խնդիրն այն է, որ…