Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. Կառավարությունն ինքն իր դեմ չի պայքարելու

Սիրելի’ հայրենակիցներ Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է…

ՀՅԴ Գերագույն մարմին. Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է

Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին: Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական…

ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը

Չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից. Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել: Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք: Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ: Եղավ՝ ինչ եղավ: Հերթական…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր: Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը…

Հայտարարություն. ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը: Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական…

ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ

Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության եւ ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր…

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը…

ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի’ քաղաքացիներ Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները: Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության,…

Հայ Յեղափոխական Դաշնակցության կոչը՝ ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է: Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու…

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովության մթնոլորտ: Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու…