Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմտէի հայտարարութիւնը

Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ շրջաններում, Գետաշէն-Շահումեանում, Արցախում կատարուած վերջին իրադարձութիւնները վկայութիւնն են կենտրոնական իշխանութիւնների եւ Ադրբեջանի համաձայնեցուած հակահայկական քաղաքականութեան, որը իրագործուեց իր բնօրրանից հայ բնակչութեան բռնի տեղահանութիւններով, ինքնիշխան հանրապետութեան սահմանների հանդէպ ագրեսիայով, բազմաթիւ զոհերով, անմարդկային գործողութիւններով։ Այս ամէնի միջազգային իրաւունքի նորմերով ցեղասպանութիւն է հայ ժողովրդի նկատմամբ եւ ոճիր մարդկութեան դէմ։ Այսօր վտանգուած եւ վերջնական տեղահանութեան սպառնալիքի…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմտէի հայտարարութիւնը

Աշխարհի քաղաքական բեմում մեր ներկայութիւնը էապէս պայմանաւորուած է ազգային նպատակների իրականացման համար մեր միակամութեան կարողութեամբ։ Առանց գերագոյն նպատակի՝ ժողովուրդները զրկւում են ինքնիրացման հնարաւորութիւնից, կորցնում իրենց ներքին միասնութիւնը եւ աստիճանաբար ոչնչանում իբրեւ քաղաքական գոյութիւն։ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի տեսլականը, հայ ժողովրդի զարգացման ընթացքը կարգաւորող, միեւնոյն առանցքի շուրջ հաւաքող նպատակ է եւ հրաժարումը այդ նպատակից՝ մեր տեսակի…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմտէի հայտարարութիւնը

Խորհրդային Միութիւնում ստեղծուած պայթիւնալից իրավիճակը եւ այն «վնասազերծելու» հակաժողովրդավարական միջոցների արդէն իսկ առկայ հետեւանքները իրենց ազդեցութիւնն են թողնում Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, տնտեսական, բարոյա-հոգեբանական կեանքի վրա: Ամբողջատիրութեան վերադարձի յոյսերով օրօրուող քաղաքական որոշ ուժեր եւ առանձին խմբաւորումներ աշխուժացրել են հակազգային գործունէութիւնը, վարձուած միջոցներով վտանգաւոր դաւեր նիւթելով խոչընդոտում են հանրապետութիւնում իրավիճակը շտկելու ձեռնարկումներին, արցախահայութեանը օգնելու ճիգերին, թոյլ չեն…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմտէի հայտարարութիւնը

Կոչ հայ ժողովրդին. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական Կոմիտէն Հ.Յ.Դաշնակցութեան կողմ է հանրապետութեան նախագահի թեկնածու առաջադրուած ընկ. Սօս Սարգսեանը հետեւեալ կոչերով դիմած են հայ ժողովուրդին՝ մէկ անգամ եւս շեշտելով Սեպտեմբեր 21-ի Անկախութեան հանրաքուէին «Այո՛» պատասխանելու անհրաժեշտութիւնը։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական Կոմիտէն Հ.Յ.Դաշնակցութեան կողմ է հանրապետութեան նախագահի թեկնածու առաջադրուած ընկ. Սօս Սարգսեանը հետեւեալ կոչերով դիմած…

Հ.Յ.Դ. Հայաստանի Պատասխանատու մարմնի յայտարարագիրը

Կուսակցութիւնը ոչ մի կապ ունի եւ չի կարող ունենալ ո՛չ ինքնակոչ այդ խմբակների եւ ոչ էլ նրանց զինուած ջոկատների հետ: Հայաստանում Դաշնակցութեան անունից հանդէս եկող խմբակների մասին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի յայտնի յայտարարագրից յետոյ էլ ինքնակոչ այդ խմբակների ղեկավարները անհրաժեշտ հետեւութիւն չարեցին եւ դեռեւս շարունակում են իրենց ելոյթները՝ թիւրիմացութեան մէջ գցելով հասարակական ու քաղաքական շատ…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դիմումը հայ ժողովրդին

Հայրենակիցնե՛ր, Արցախին մահացու վտանգ է սպառնում։ Հակառակորդի ձեռքերն ազատ են, եւ նա պատրաստ է ամէն քայլի՝ մի քանի հազար տարիների հայկական օճախը ոչնչացնելու համար, ինչպէս Արեւմտեան Հայաստանում, Նախիջեւանում, Գանձակում։ Մեր ժողովրդի նկատմամբ երեք տարի շարունակուող սադրանքները չբաւարարեցին բարբարոսների եւ նրանց հովանաւորների արնատենչութիւնը։ Արցախը շրջապատուած է Ադրբեջանի զօրքերով եւ ճակատագրական օրեր է ապրում։ Արցախն օգնութեան է…