ԶԼՄ-ներում

Մեր եւ Հանրապետականի համագործակցությունից շահեց երկիրը

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ) Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունների, Դաշնակցության կորցրածի ու ձեռքբերածի մասին ենք այսօր զրուցելու: Բարի երեկո, «Օրակարգից դուրս» Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է: -Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան, ուրախ եմ մեր տաղավարում Ձեզ հյուրընկալելու համար:Պարոն Մարգարյան ի՞նչ վիճակ…

Երբեք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք կցորդ չենք դառնալու

Խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը (ՀՅԴ) կգնա միայնակ և ցուցակը կգլխավորի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշակցությունն ուժեղ է, գիտի՝ ինչ է անում, ինչ է արել և ինչ է անելու։ – Այո, մենք ունենք շատ լավ թիմ, եթե անհրաժեշտ է ասենք մոտավորապես 165 տարածքային թեկնածու, մենք կունենանք…

Ինքնանպատակ դաշինք կազմելու խնդիր չունենք, իսկ ընտրություններից հետո ՀՅԴ-ի հետ կապված որևէ անակնկալ չի լինի

Չեմ կարծում, որ Դաշնակցության հետ կապված ընտրություններից հետո որևէ անակնկալ լինի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն, և իշխանափոխության հնարավորության դեպքում ՀՅԴ-ն միանա ընդդիմությանը: «ՀՅԴ-ի հետ կապված չեմ կարծում՝ անակնկալ լինի, որովհետև…

Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է…

Հարցազրույց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ Չնայած, որ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը աշխատանքային ժամի ավարտին էր, որպեսզի զրուցենք առանց խանգարող հանգամանքների, այնուամենայնիվ մոտ երեսունհինգ րոպե սպասեցինք. կրթության և գիտության նախարարի մոտ էր «Քվանտի» տնօրենը: Ժամանակի պահանջն է: Սա չեմ գրում որպես դժգոհություն, քանի որ հանդիպման ավարտին, որը տևեց ավելի քան երկու ժամ, նախարարի ընդունարանում…

Հայաստանի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում

«Հետքի» հարցերին պատասխանում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը -Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բնապահպանական անվտանգությունը: -Անկեղծ պետք է ասեմ, որ իմ գնահատականը բարձր չէ: Ավելին, կան հսկայական ռիսկեր, որոնք առանձին դեպքերում առարկայական դրսևորում են ստացել, որի հետևանքով այսօր շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում: Սրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը…

Մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման հավակնոտ ծրագրեր են իրականացվում

Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման ուղղությամբ հավակնոտ ծրագրեր են իրականացվում: Դրանց իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: 2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ նաև 2025 թվականին բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ…

Դատապարտում ենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի չեղարկումը

Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը դատապարտում է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը. «Սահմանադրական խորհրդի որոշումը դատապարտում ենք, այն…

Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են. «Ձեւավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձեւավորվել են 13 ընտրատարածքային շտաբեր: Մեր ընտրատարածքային շտաբերի պատասխանատուները ճանաչված, հայտնի,…

Տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին եւ մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա ասուլիսին, որի ժամանակ ամփոփեց իր գործունեության 100 օրը, պարոն Վարդանյանը նշեց՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետեւել ասուլիսի բոլոր մանրամասներին, սակայն պատրաստվում է առավել հանգամանալից ծանոթանալ ներկայացված ցուցանիշներին: Այս պահին Աղվան Վարդանյանը առաջին հերթին առանձնացրեց վարչապետի կողմից դրսեւորած նման լայնածավալ…

Ջավախքի դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար կձեւավորվի աշխատանքային խումբ

Տոներից հետո Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ հուշագիր կստորագրվի կրթության ոլորտում առկա ջավախահայության բարձրացրած խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկու երկրների…