ԶԼՄ-ներում

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող պատանդ պահել այս բանակցությունները

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մեջ իսկապես նորություն չկա. խոսքը՝ Մադրիդյան փաթեթի մասին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ Հոգլանդն ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրված փաստաթուղթը իրականում Մադրիդյան փաթեթն…

ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը

Հայաստանը, համենայն դեպս, լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցելու (2015 թվականից՝ Եվրասիական տնտեսական միություն) մասին հայտարարությունից 4 տարի անց Հայաստանի ձեռքբերումներին ու բացթողումներին։ Նրա խոսքով՝ դա համալիր խնդիր է եւ միայն ԵՏՄ շրջանակում տնտեսական հարցերի…

Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին -Հաշվի առնելով աշխարհաքաղաքական օրեցօր լարվող իրադրությունը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականությանը. ՀՅԴ-ի հրավիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» կարգախոսով, պայմանավորված էր ա՞յս անհրաժեշտությամբ: -Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյություն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը դժվարին վիճակ է…

Դաշնակցությունը 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը չի քննարկել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի քննարկել 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Այդ օրակարգով չենք զբաղվել: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը: Մենք այդ հարցով դեռ չենք էլ զբաղվել, չենք քննարկել»,- ասաց Հ. Մարգարյանը: Ըստ…

Դու պետք է բանակցելի լինես, չպետք է հայտարարես, որ ոչ մի բան չպետք է զիջես

Հայաստանին բանակցությունները պետք են եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար: Այս մասին, այսօր՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք…

Բոլոր հիմքերն ունենք լավատեսության համար

Մոտ տասը ծրագիր է ներկայացվել անցյալ տարվանից և տարվա սկզբից՝ 1,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ծրագրերը դեռևս քննարկման փուլում են. այս մասին ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ՝ Գյումրիում ներդրումային ծրագրերի ու այլ հարցերի շուրջ զրույցում։ -Պարո՛ն Խաչատրյան, վարչապետի նախորդ այցի ժամանակ քննարկվեցին Գյումրիում ներդրումային ծրագրերը և մի շարք ոլորտային հարցեր: Ի՞նչ ծրագրեր…

Կիրո Մանոյան. Անհրաժեշտ է զարկ տալ Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացին

Դեսպան Ռիչարդ Հոգլանդն երկուշաբթի, օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Մինչ այդ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հրաժեշտի հանդիպման ընթացքում Ռիչարդ Հոգլանդը վերընթերցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական դրույթները: Դրանք նույն կետերն են, որոնք 2014թ. մայիսի 7-ին ներկայացրել էր նախկին…

«Ալիք»-ի հարցազրոյցը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ

«Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովը պէտք է հրաժարւի ընկալեալ արարողութեան կոչերով ու ճառերով յագեցած ձեւաչափից» – Պարոն Բաղումեան, օրերս Երեւանում կայացաւ ՀՅԴ Բիւրոյի հերթական լիագումար նիստը, որին էլ յաջորդեց ՀՅԴ Բիւրոյի ու Հայաստանի ՀՅԴ Գերագոյն մարմնի համատեղ յայտարարութիւնը: Որ՞ խնդիրները կը նախընտրէիք առանձնացնել, որպէս հիմնահարցեր՝ Հայկական իրականութեան համատեքստում: – Կարծում եմ ամէն ինչ հանգամանօրէն ասւած է վերոնշեալ յայտարարութեան…

Հայաստանը հատուկ ճիգ պետք է գործադրի, որ առյուծի բաժինը Թուրքիան և Ադրբեջանը չունենան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք ֆրանսահայ համայնքին կոչ արեցին նախագահական ընտրություններին սատարել Էմանուել Մակրոնին, որովհետև նկատել էին՝ թեկնածուներից լավագույնը Ֆրանսիայի և նաև հայ համայնքի շահերի համար կարող է նա լինել: «Նա երեք տարի աշխատել էր Ֆրանսուա Օլանդի հետ, մեզ ճանաչում էր: Մենք կազմակերպեցինք մեր հարաբերությունները որոշ կետերի…

Ընտրակաշառք բաժանելու հարցում մի քանի ուժ է առնչված եղել

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրով Հայաստանի վարչապետ նշանակելու իրավասությունը տրված է իշխող կուսակցությանը, սակայն ՀՅԴ խմբակցությունն իր տեսակետն արտահայտելու եւ քննարկումներ անելու հնարավորություն անպայման ունենալու է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք այժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էլ շատ լավ աշխատում են, եւ հետագայում գլխավոր…