ԶԼՄ-ներում

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել են ծրագրին, մասնակից են եղել՝ իրենց ձեռքը մեկնելով պատերազմի արդյունքում անասելի ողբերգություն ապրող սիրիահայ մեր…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել խոշոր դրամական միջոցներով

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 2013թ.-ին ևս շարունակելու է աջակցել Սիրիայի բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Համազգային հիմնադրամի նախագահ, «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել նոր և խոշոր դրամական միջոցներով: Մենք այսուհետ փորձելու ենք ավելի շատ կենտրոնանալ Սիրիա դրամական միջոցներ ուղարկելու վրա, քանզի ինքնաթիռով փոխադրումները բավականին շատ խնդիրներ…

Սպիտակ տան ստորագրահավաքը. Օբամային հորդորում են առաջարկել Թուրքիային սիրիահայ փախստականների համար բացել Հայաստանի հետ սահմանը

ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որով նախագահ Օբամային առաջարկվում է կոչ անել Թուրքիայի իշխանություններին բացել Հայաստանի հետ սահմանը` սիրիահայերին հնարավորություն տալով առավել հարմար ու կարճ ճանապարհով հայրենիք հասնելու: Ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքին հունվարի 5-ից ի վեր միացել է 414 մարդ (նյութը հրապարակվելու պահին), սակայն ըստ կայքի կանոնների` այն մեկ…

«Չեզոքություն՝ հանուն Սիրիայի հայերի անվտանգության»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանի համաձայն, Սիրիահայ համայնքի կարգավիճակն արգելեց նրան կողմնակալ հայացքներ ունենալ. առանձնահատկություն՝ որը պետք է միջազգային հանրային կարծիքը հասկանա։ Լոյս է տեսել France-Arménie ամսագրի 2013թ. հունվարի համարը, որը հիմնականում նվիրված է Սիրիահայ համայնքին։ Համարում ֆրանսերենով լույս է տեսել լրագրող Վահէ Տէր Մինասեանի վարած հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Ստորեւ՝ հարցազրույցի…

«Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա»

Հարցազրույց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ – Պարո՛ն Շահբազյան, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դաշնակցության Գերագույն ժողովը: Դուք այդ ժողովին մասնակցե՞լ եք: – Այո, մասնակցել եմ: – Ասում են` լարված ժողով է եղել, բավական երկար է տեւել, եւ շատերի տեսակետն է եղել, որ պետք է նախագահի թեկնածու առաջադրել: – Ժողովը եղել է աշխատանքային իմաստով…

Նախագահը պետք է պատրաստ լինի իշխանությունը կորցնելուն

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» խորագրով նախընտրական ծրագրում որևէ նորություն տեղ չի գտել: «Միշտ էլ նախընտրական փուլում նախագահները հրապարակում են այդ իղձերը` մենաշնորհների դեմ պայքարել, արդարություն հաստատել, ապահովություն, ստաբիլ վիճակ և այլն, և այլն, հետո, սակայն, ոչինչ չի ստացվում»,- Lragir.am-ին ասաց Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միգուցե նման…

Սիրիահայերին գումարային օգնության հատկացումը ողջունելի է

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս անգամ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը սիրիահայերին կօգնի գումարով: Այս կապակցությամբ զրուցեցինք Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ ի նպաստ սիրիահայերի է, և այսպիսով շատ ավելի անհրաժեշտ և առաջնահերթ խնդիրներ կարող են լուծվել. «Ես տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին, շատ…

Ե՞րբ էինք դուրս եկել հին ու բարի ժամանակներից

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման ու հրապարակման փաստն այսօր ամենաթեժ քննարկվող հարցն է դարձել՝ ստվերելով ներքաղաքական դաշտի մյուս բոլոր իրադարձությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ» ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է համարում կատարվածը: -Ի՞նչ գնահատական կտաք ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման փաստին: -Եթե գաղտնալսումը կատարվել է առանց դատական…

ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Hayeli.am-ին -Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն…

ՀՅԴ-ն մասնակցության ձեւաչափի մասին որոշում կկայացնի Գերագույն ժողովում, բայց Ս.Սարգսյանին պաշտպանելը բացառվում է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ»-ին: -Պարոն Մարգարյան, դեկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ո՞վ էր նախաձեռնել եւ ի՞նչ ակնկալիքով: -Նախաձեռնությունը մերն էր: Մենք ի սկզբանե ասել էինք, որ բոլորի հետ պիտի հանդիպեինք եւ հանդիպել էինք բոլորին, բացի հանրապետականից: Այդ մի հանդիպումն էլ արեցինք: Եվ էս առումով որեւէ արտառոց բան չենք արել:…