Երեւանի Ավագանի – 2013

Քննադատությունից չենք վախենում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով Քննադատությունից չենք վախենում. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում նշեց, որ քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին դրդել Դաշնակցությանը՝ ի դեմս իր ուսանողական միության, հանդես գալու նախընտրական քարոզչական պլատֆորմով, որն իր բնույթով…

Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման…

Եթե մեզ նախընտրական դաշինքը չհաջողվեց, փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք

Ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը բանակցություններ են վարում Երեւանու ավագանու ընտրությունների արդյունքում իրենց ստանալիք քվեները միավորելու շուրջ, ասում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած շաբաթներին ոչ իշխանական եւ ընդդիմադիր չորս ուժերի` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցություններ տեղի ունեցան երևանյան ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ, սակայն` ապարդյուն: Արմեն…

Ավագանու ընտրությունները քաղաքական են

«Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են: Նախ օրենքով իսկ այդ ընտրությունները քաղաքական ուժերի, համամասնական ցանկերի միջեւ ընտրություն են, եւ ինչպես էլ փորձեն իշխանությունները սա շուռ տալ, ասել, որ դրանք ընդամենը քաղաքը կառավարելու տեղական ընտրություններ են, չի ստացվելու: Իրենց բնույթով դրանք քաղաքական ընտրություններ են: Այս ընտրություններին մենք պետք է չնայենք իբրեւ ցանկերում առաջին տեղը զբաղեցրած անձերի մրցակցություն,…

ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժն ու հնարավորությունները ցույց կտա Երեւանի ավագանու ընտրությանը

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հատարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունները հնարավորություն են ՀՅ Դաշնակցության համար ապացուցելու այն կշիռը և հնարավորությունները, որոնք ունի կուսկացությունը: «Մենք առաջարկել ենք մեր օրակարգը և ճանապարհային քարտեզը, ինչը կարող է ընդհանրական լինել և՚ իշխանության, և՚ ընդդիմության համար: Մեզ համար այս ընտրությունները հնարավորություն են ապացուցելու,…

Սա ուրիշ ընտրություն է

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու Դաշնակցության ցուցակը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այն ուժն է, որն ունի թիմ, առողջ, մասնագետ, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ, եւ իր հստակ մոտեցումները` երկրի եւ քաղաքի կառավարման վերաբերյալ: ՀՅԴ-ն, ըստ պարոն Վարդանյանի, այս պայքարի մեջ է մտնում ոգեւորված եւ վստահ` իր հաղթանակում:…

Երեւանի ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի 65-հոգանոց ցուցակով

ՀՅԴ-ն մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել 65 հոգուց բաղկացած համամասնական իր ցուցակը: Ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն է: Երրորդ տեղը զբաղեցնում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: 4.…

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ -ն կմասնակցի կազմակերպված եւ հնարավորինս կապահովի ընտրողների ձայների առավելագույն քանակ

Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են…

Արմեն Ռուստամյանը կգլխավորի ՀՅԴ ցուցակը երեւանյան ընտրություններում

ՀՅԴ-ն առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ Դաշնակցության համամասնական ցուցակն էլ գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա հավելեց, որ ցուցակն ամբողջովին կհրապարակվի առաջիկայում: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»