ԶԼՄ-ներում

Համայնքների խոշորացումը մեկ համայնքի օրինակով

Համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված Հանրային հեռուստաընկերության «Հրապարակում» ծրագիրը զրուցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Այցելել են նաև խոշորացված Զառիթափ համայնք, մեկ համայնքի օրինակով ներկայացրել են՝ լուսավորություն, գյուղտեխնիկայի պարկի թարմացում և պետական աջակցության ավելացում:

Դոկտոր Խաչիկ Մուրատեանի դասախոսությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ հուլիսի 17-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ «Հալեպահայության դերը Հայոց Ցեղասպանության ընթացքում Սիրիա հասած գաղթականների փրկության գործում» դասախոսությունը, որի բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Միջին Արևելքի, Հարավային Ասիայի ու Աֆրիկայի հարցերով զբաղվող կենտրոնի դասախոս, դոկտոր Խաչիկ Մուրատեանը։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի…

Կառավարության ծրագրում բնապահպանական բոլոր ստրատեգիական նպատակադրումների ուղղություններով կան գործողություններ

ՀՀ ազգային ժողով ներկայացվող կառավարության ծրագիրը ծավալուն է, և յուրաքանչյուր ոլորտ, ներառյալ բնապահպանությունը, հսկայական տեղ է զբաղեցնում: Բոլոր ստրատեգիական նպատակադրումների ուղղություններով կան գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` ծրագրում տեղ է գտել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանային վիճակի կարգավորումը, որ նախատեսում է շուրջ 3 տասնյակ միջոցառումներ: Ջրային ոլորտի…

Դավիթ Լոքյանի հարցազրույցը «Հրապարակում» հեռուստածրագրին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը «Թվեր և փաստեր» խորագրով շարքի շրջանակում հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հրապարակում» հեռուստածրագրին: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համայնքների զարգացման և մարզային ներդրումային ծրագրերի ընթացքին, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության ակտիվացմանը: Հարցազրույցում Դավիթ Լոքյանը խոսել է նաև Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին, պատասխանել կառավարության գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ…

Համայնքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մայիսի 17-ին ներկա է գտնվել Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները: Նախարարին զեկուցվել է համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, մարզային ներդրումային ծրագրերի, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին: Մարզխորհրդի նիստում…

Ստորագրվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր մայիսի տասնմեկին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել սահմանադրական փոփոխությունները, կնքած նախորդ կոալիցիոն հուշագիրը, 2 կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությնների արդյունքները: «Կոալիցայի…

Դաշնակցությունն «ավելին էր ակնկալում»

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ նախագահ Աղվան Վարդանյանի հետ – Դաշնակցության գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները: – Կա որոշակի առաջընթաց՝ մանավանդ, երբ որ հարյուր մեկ պատգամավորի մասին ենք խոսում, բայց բնականաբար ավելին էինք ակնկալում: «Ազատություն»․ – Ընտրությունների օրը խախտումների մասին էիք ահազանգում․ դրանք ազդեցություն ունեցե՞լ են ընտրությունների վրա: – Ես խոսել եմ երեք կոնկրետ տարածքների մասին, համապատասխան դիմումներ…

Հնարավորություն տրված էր, որ կարողանայինք մեր աշխատանքով ավելացնել մեր քվեները

Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը պնդում է, թե մարզպետի պաշտոնն արդեն իսկ որոշակի հնարավորություն տվել էր ավելի մեծ քանակով քվե ստանալու այս ընտրություններում, քան նախորդ, երբ Դաշնակցությունը 5 տոկոս ձայն էր ստացել։ Այս մասին մարզպետն ասել է NEWS.am–ի հետ զրույցում։ Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՏԻՄ ընտրություններում ցածր տոկոսներ արձանագրած ՀՅԴ-ն այսպես առաջընթաց արձանագրեց…

Դպրոցի տնօրենը իրավունք չունի ստիպել ծնողներին կամ ուսուցիչներին քվեարկել իր օգտին

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ընտրություններից առաջ շրջաբերական է ուղարկելու դպրոցներ, որ դպրոցներում չզբաղվեն քարոզչությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախարար Մկրտչյանը: «Դպրոցի տնօրեններին որեւէ մեկը չի արգելում կուսակցական պատկանելություն ունենալ, բայց ընտրություններին չպետք է օգտագործեն իրենք կուսակցական պատկանելությունը եւ քարոզչություն իրականացնեն դպրոցներում: Ընտրություններից առաջ շրջաբերական եմ ուղարկելու, որ կատեգորիկ արգելվում է,…