ԶԼՄ-ներում

Ուսանողը, դասախոսը, տնօրենը չպետք է դառնան կուսակցական խնդիրները լուծելու գործիք

Ուսանողը, դասախոսը, դպրոցի տնօրենը չպետք է դառնան գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրները լուծելու համար, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Իհարկե ուսանողը, կամ դասախոսը կարող են լինել կուսակցության անդամ, կարող են ունենալ իրենց համոզումը, կամ տնօրենը, ես հասկանում եմ՝ գյուղական շրջանում ընտրությունների կազմակերպման ժամանակ մտավորականությունն իրենք են, պետք է մասնակից լինեն,…

Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Այն պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,­ասաց…

Այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում

Դաշնակցությունը կպահի իր մարզպետներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցերին։ «Ես կարծում եմ՝ ցնցող ոչինչ տեղի չի ունեցել, երբ որ մարզպետը չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որպեսզի իր կուսակցությունը ձայն ունենա, սրա համար մենք պիտի ուրախանանք»,-մանրամասնեց նա։ Շրջանառվում է, որ դաշնակցական մարզպետներից…

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Վանաձորում դաշինք կկազմեն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Վանաձորի ավագանիում համագործակցության մասին որոշում են կայացրել։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս նշեց, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը միմյանց հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ այս տարի ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը հնարավորություն է տալիս համագործակցել նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Մանրամասնելով՝ Արմեն…

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի: Բացվում է Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց…

Սա Գյումրվա ոգին չի, Գյումրվա ոգին տղամարդկությունն է, թասիբն է, իր քաղաքին տեր կանգնելն է

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում galatv-ին զրուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ Վերջինս, անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններին, նախ ողջունում է նոր փոփոխված ընտրակարգը՝ նշելով՝ «սա Դաշնակցության տարիների հղացումն է»: Այս ընտրություններում Աղվան Վարդանյանը գլխավորը համարում է Գյումրիին արժանի տեղական իշխանություն ունենալը: «Եթե տեղական իշխանությունն արժանի եղավ գյումրեցուն, գյումրեցին ճիշտ ընտրություն կատարեց, այդ տեղի իշխանության…

Սա մեր տնտեսության զորահանդեսն է

Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպել է « Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի բացման արարողության ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: «Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ…

Արմատական փոփոխությունների ժամանակը հասունացել էր

ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լիահույս է, որ նոր վարչապետը, ի դեմս նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, կկարողանա անել այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին։ Այն է՝ ձեւավորել նոր որակի գործադիր իշխանություն, որը ի զորու է լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները։ -Նախ ասեմ, որ պարոն Աբրահամյանը կառավարության ղեկն ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում, եւ այս…

Յուրաքանչյուր ժամանակ իր խնդիրներն է առաջ դնում, ու դրանք լուծելու համար անհրաժեշտ են նոր մարդիկ

Հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիր մարմնի կառավարումը ստանձնեց բավական բարդ ժամանակահատվածում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, թե «պարտադիր չէ գնացողի հետևից վատը խոսել» ու նկատեց, որ Հովիկ Աբրահամյանն այս երկու տարիների ընթացքում հիմնական գործառույթները սահուն կերպով կարողացավ իրականացնել: «Արմատական այն խնդիրները, որոնք դրվել էին վարչապետի առաջ, ձևակերպված…

Զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը: «Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշեց նախարարը: Լևոն Մկրտչյանը նաև հայտնեց, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ…