ԶԼՄ-ներում

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Արծվիկ Մինասյան. Քաղաքական կամքը բավարար չէ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Հայաստանի Զրուցակցին»: -Ինչո՞ւ հնարավոր չեղավ մեկտեղել իշխանության եւ ընդդիմության տեսակետները` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: -Կոալիցիոն ուժերը որոշել էին առանձին հանդես գալ եւ ներկայացնել մեկ տարբերակ` դա չքննարկելով խորհրդարանական ընդդիմության հետ: Սկզբնական շրջանում դա ներկայացվում էր որպես միասնական տարբերակ: Իսկ հետո, երբ Եվրախորհրդում Դաշնակցության ներկայացուցիչը տեղեկացրեց,…

a1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Լիլիթ Գալստյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Արա Նռանյան. Իշխանությունը վտանգում է երկիրը

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի հարցազրույցը lragir.am-ին -Կառավարությունն իր այս տարվա առաջին նիստում քննարկել է 2011 թ. ծրագիրը: Իսկ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց կառավարության առաջնահերթությունները: Ձեր կարծիքով, որքանով է այդ ծրագիրն արդյունավետ եւ որքանով կառավարությունը կկարողանա այն իրագործել: -Ցանկացած երկրի բարձրաստիճան ղեկավարի այս կամ այն խոսքը միշտ արժանանում է…

Չեն ուզում դառնալ շոուի մասնակից

Պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի հեղինակներն Ազգային ժողովից ետ են կանչում իրենց այդ նախագիծը: Օրինագծի համահեղինակներից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն չի ընդունվում, այլ արդեն «սպեկուլյացիայի է ենթարկվում»` քաղաքական շոուների առիթ է դառնում, եւ այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ դա…

Իշխանությունները դաս չեն առել

-ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը Հայաստանի պատվիրակության համար ինչպիսի՞ն էր: -Լինելով ընդդիմության ներկայացուցիչ` ես կարեւորում էի ընդլայնված կազմով քննարկումը, մանավանդ որ երկար ժամանակ Հայաստանում դիտարկումը պասիվ ընթացքի մեջ էր: Լսումները պարտադիր էին, որովհետեւ մշտապես լսվում է միայն իշխանության պաշտոնական տեսակետը, իսկ մեր տեսակետները` ոչ: Այս անգամ շատ հստակորեն արձանագրվեցին իշխանությունների մոտեցումն ու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի…

Հայաստանի տնտեսությունը ճոճանակի նման է

Հայաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունը աճել է 2,8%-ով: Այն դեպքում, երբ առաջին հինգ ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային տվյալներով՝ 6,2%, 7 ամիսների տվյալներով՝ 4%, իսկ հունվար-օգոստոսին՝ 3,1%: Կառավարությունն աճի դանդաղումը պայմանավորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմամբ:…

ՀԱՎԱՏԱՔ-ՉՀԱՎԱՏԱՔ

«Առավոտ» օրաթերթը հոկտեմբերի 12-ին տպագրել է «Ո՞վ տապալեց Լինդբլանդին» վերտառությամբ, որտեղ ասվում է, թե «ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է»: ՀԺԿ նախկին խոսնակ, ներկայումս Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասել է, որ «իրեն զարմացրել է այդ տեղեկությունը», քանի որ «Շվեդիայիում հայկական մեծ ու կազմակերպված…