ԶԼՄ-ներում

Հնարավոր են ամեն կարգի զարգացումներ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի: «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ բոլոր զարգացումներն էլ հնարավոր են», – ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը միասնական թեկնածու ուներ` Վազգեն…

Սիրիական սցենարը Լիբանանում չի կրկնվի

Վերջին օրերին Լիբանանում ստեղծված տագնապահարույց իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ի հարցերին պատասխանում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը: – Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ստեղծվել Լիբանանում. կան խոսակցություններ, որ ահաբեկչական վերջին գործողությունների պատճառով սրվել են հարաբերությունները Լիբանանի սուննի եւ շիա համայնքների միջեւ: – Այժմ Լիբանանում բնականոն կյանքը վերստին գտնում է իր հունը։ Որոշ զինյալներ կային Բեյրութի փողոցներում,…

Հումանիտար նոր ուղեբեռը Սիրիա կուղարկվի առաջիկայում` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ

Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց և ավելորդ ծախսերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ…

Չի բացառվում, որ Դաշնակցությունը բոյկոտի նախագահական ընտրությունները

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Մենք արդեն թևակոխել ենք նախագահական ընտրարշավի նախաեռուն շրջան, և քաղաքական դաշտն սկսում է նախընտրական տեսք ստանալ։ Ամեն ինչ կանխատեսելի է իշխանական դաշտում՝ մենք գիտենք, որ ընտրությունները կեղծվելու են, և իշխանությունը ազատ ու արդար ընտրություն կատարելու ռեսուրս չունի։ Որպես ընդդիմադիր ուժ, որը միշտ առանձնացել…

ՀՅԴ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը կորոշվի դեկտեմբերյան Գերագույն ժողովին

Հայ Յեղափոխական Դաշնակցության մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կախված է մի շարք հիմնախնդիրների հանդեպ վերաբերմունքից և դրանց լուծումից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դեկտեմբերին կգումարվի կուսակցության Գերագույն ժողովը, որի ժամանակ էլ Դաշնակցությունը կքննարկի իր անելիքները. կառաջադրի իր թեկնածուին, թե կպաշտպանի որևէ այլ թեկնածուի, թե ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին: «Դաշնակցությունում…

Ռուսաստանը գերազանցե՞լ է իր իրավասությունները

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը -Նախորդ քառօրյայում՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը դեմ արտահայտվեց Ռուսաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը, ինչին հետեւեց դեսպանի կտրուկ արձագանքը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ առաջացավ այս խնդիրը։ -Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին խորհրդային երկրների համար մշակված «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն տարիներ շարունակ։ Բայց մեր…

Ընդհանուր քաղաքական պլատֆո ՞րմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ ՀՅԴ-ն իր արտահերթ Գերագույն ժողովն անելու է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ինչպես տեղեկացրել էինք, դաշնակցությունը հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշելու է իր նախագահի թեկնածուի հարցը։ Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում կարող է…

Հայ-թուրքական արձանագրությունների համար ՀՅԴ-ն առաջարկում է լուծման երկու տարբերակ

«Երեք տարի առաջ ոչ միայն համոզված էինք, այլև իշխանություններին էինք ներկայացնում, որ հայ-թուրքական արձանագրություները ապագա չունեն: 3 տարի անցել է, և եթե իրենք վերհիշեն, թե ինչի էին ձգտում և ինչի հասան, ինչ էինք մենք նախազգուշացնում և ինչ կատարվեց, կհստականա, որ մեր ասածները հիմնականում իրականացել են»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի այսօրվա եթերում, անդրադառնալով հայ-թուրքական…

Ինչո՞ւ է Դաշնակցությունը գրավում Արցախը

«Առաջին լրատվական»-ի հետ հարցարույցում, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքեց, թե դաշնակցությունն այսօր գրավում է Արցախը, որպեսզի այնտեղից իշխանության գա Հայաստանում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Արցախից են իշխանության գալիս Հայաստանում: Իսկ Հայաստանում շարունակվում է ձերբակալությունների թեման. քննարկումներ են գնում, թե ովքեր կարող են հաջորդել Խաչիկյանին և որ ոլորտում ձերբակալություններ…

«Մեր սերունդներն անիծելու են այն օրը, երբ կայացվեց «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին որոշումը»

«Դաշնակցության գնահատմամբ՝ 1990-ականներին տեղի ունեցած բացասական դրսևորումներից հետո, երկրորդ խոշորամասշտաբ բացասական երևույթը Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներն են լինելու»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բարեփոխումների արդյունքում տեղի կունենա կենսաթոշակային համակարգի փուլային մասնավորեցում: «Այսինքն՝ մինչև 2023թ-ը պահպանվելու է այսօրվա համակարգըիր նվազ մեծությամբ, որին զուգահեռ կստեղծվի մասնավոր…