Հ.Յ.Դ. Արցախ

Մինչև ծովից ծով Հայաստան ունենալը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է: «Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ…

Արթուր Աղաբեկյանը խոսել է Արցախի վերաբնակեցման մասին

«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է,…

Մեր դիվանագիտական քաղաքականությունը կցանկանայի, որ մի քիչ հարձակողական լիներ

ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Գեորգի Պետրոսյանի ելույթը ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չկար բանակ եւ չկար արտաքին գործ: Այսօր այդ երկու կառույցի վրա դրված է բավականին մեծ պատասխանատվություն: Բանակը կատարում է իր պարտականությունները, բայց դրա հիմքում ժողովրդին ծառայելն է: Եւ այս տարիների ընթացքում կարծում եմ, թե բանակը, թե արտաքին…

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…

Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների ջանքերով այս ամառ Արցախում կյանքի են կոչվելու պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ: 2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում: Անցած տարի բացի…

Հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե’ Պռոշյանի բնակիչները, թե’ հասարակությունը, թե’ մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն…

Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար

Aravot.am-ը ԼՀՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, որը Արցախյան պատերազմի մասնակիցներից է եւ զբաղեցրել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը, հետաքրքրվեց, թե Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելով արդյոք չի՞ խախտվել երկու երկրների միջեւ ռազմական ուժերի հավասարակշռությունը: Պարոն Աղաբեկյանն այնքան անհանգստացած չէր անհավասարակշռությունը խախտվելով, որքան նրան մտահոգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը…

ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք` մայիսյան հերոսամարտերի եւ պետականության տոնի առթիվ

Մայիսի 26-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք Հադրութի շրջանում: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 95 տարի առաջ այս նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը: Միջոցառմանը օրվա խորհրդի ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Պետականության, Հայաստանի Առաջին…

ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն` ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ

Մայիսի 19-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն Ստեփանակերտի հյուրանոցում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունը, ՀՅԴ Արցախի շրջանային կառույցների կոմիտեները, ԼՂՀ-ում դաշնակցական պետական պաշտոնյաները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական կյանքին , շրջանային կառույցների , Ազգային Ժողովի խմբակցության գործունեության , ինչպես նաեւ ԼՂՀ…

ՀՅԴ-ն Երեւանի ավագանիում ընդդիմադիր քաղաքական ուժի դերակատարության բարձրացման կողմնակից է

«Երևանի ավագանու ընտրությունները Դաշնակցության համար բացառիկ են, եւ այդ մասին է վկայում նաև մեր կարգախոսը: Մեր քարոզարշավը բավական հաջող է ընթանում, իսկ մեր ընտրազանգվածը մեր կողքին է»,- այսօր, ապրիլի 25-ին «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առաքելյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն առանձնանում է հատկապես երկու կետով. «Դաշնակցությունն առաջարկում է…