Հ.Յ.Դ. Արցախ

ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը: Նախագահ Սահակյանը բարձր…

Արթուր Աղաբեկյան. «Մահ կամ ազատություն» գաղափարախոսությունը որդեգրած մարդու համար դժվար է միջին վիճակ ընտրելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը hayeli.am_ին – Դուք Ձեզ հետ տանելո՞ւ եք դաշնակցական գաղափարախոսությունը, թե՞ թողնում եք Երեւանում եւ գնում Արցախ՝ որպես պետական պաշտոնյա: – Դաշնակցության շարքերն եմ ընդունվել 1989 թ. հոկտեմբերին, երբ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում ղեկավարում էի արտադրություն՝ կոնդեսատորների գործարանի մասնաճյուղը: Դա նշանակում է Հայաստան եկավ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը…

Գուցե հիմա կհասկանան` ինչու ԼՂ հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության տակ

Տկն Հերցզոգ Էդիթին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Գյորք Անդրասին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Դոյչ Տամասին, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գալ Կինգային, Եվրախորհրդարանի անդամ Պրն Գլատֆելդեր Բելային, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գուրմաի Զիտային, Եվրախորհրդարանի անդամ Հարգելի գործընկերներ Ես ձեզ եմ գրում ափսոսանքով, քանի որ հայ-հունգարական հարաբերությունները ամբողջովին խզվել են վերջին իրադարձությունների հետեւանքով: Ինչպես հասկանում եք` խոսքս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին…

ՀՅԴ Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարի այցը Ավստրալիա

ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ոչ պաշտոնական այցով այս օրերին գտնվելով Ավստրալիայում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Հուլիսի 3-ին, Սիդնեյ քաղաքում հյուրընկալվելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի…

Պատնեշի վրա նորից Դաշնակցությունն է

Նախընտրական այս շրջանը եւս հարմար առիթ էր որոշ հակադաշնակցականների կամ նրանց կողմից պատվիրած քաղաքագետ-վերլուծաբանների հերթական ՙառաքելություն՚ կատարելու համար: Սա եւս առիթ է ամեն գնով քարկոծելու Դաշնակցությանը: Ինչպես հայտնի է, ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում եւս ՀՅԴ Արցախի կազմակերպությունը սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Իսկույն հայտնվեցին ՀՅԴ պահուստային հակառակորդները եւ մարդիկ, ովքեր ՙսրտացավորեն՚ գնահատելով ներկա իրավիճակը,…

ՀՅԴ-ն կարող է Հայաստանում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանություն և հակառակը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ապակենտրոն քաղաքական կառույց է, և որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանում ՀՅԴ-ն կարող է ընդդիմադիր լինել օրվա իշխանությանը, իսկ և ԼՂՀ-ում ոչ միայն պաշտպանի գործող նախագահին, այլև չլինի ընդդիմություն և հակառակը: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելեց, որ նման օրինակները բազմաթիվ…

…Հուլիսի 19-ին ընդառաջ

2012 թվականի ամառը Արցախի համար թեժ է քաղաքական անցուդարձերով: Առաջիկա նախագահական ընտրություններն էությամբ ու արցախյան առանձնահատկություններով հանդերձ, թերևս, չեն տարբերվի նախորդից, սակայն չի բացառվում նաև անակնկալ զարգացումներ: Այս ընտրությունները նախորդներից չեն տարբերվի նրանով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս թեկնածուների ցանկը համալրվեց ՙպահուստային ցուցակից՚: Բոլորիս համար պարզ է, որ նախագահի աթոռի համար իրականում կպայքարեն գործող…

ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին

Սիրելի հայրենակիցներ ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու: Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները,…

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցեց Ընկերվար միջազգայնականի նիստին

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցեց Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստին ԵՐԵՎԱՆ 31 դեկտ. 2012 – Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին գումարվեց Ըմկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, , որին մասնակցեցին անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։ Ժողովին ողջույնի խոսք ասեց Կոստա Ռիկայի հանրապետության…

Ջահերով երթ` Արցախում

Ապրիլի 23-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Արցախի երիտասարդական թեւը եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը ջահերով երթ են կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Երթը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից եւ շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Մինչ այդ Սուրբ Հակոբ եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհանգստի արարողություն է կատարել: Երթին…