Լուրեր

Հոլանդիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Հոլանդիայում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։ «Քննարկումը նախատեսված էր, սակայն…

Շիրակի մարզպետարանը մշակել է մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգ

Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրի քաղաքը, միշտ էլ աչքի են ընկել իրենց յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով, գեղեցիկ ու մաքուր բնությամբ, յուրահատուկ խոհանոցով: Մարզի հնարավորությունները և հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ահռելի են: Այս ամենն հաշվի առնելով Շիրակի մարզպետարանի մասնագետների համատեղ ջանքերով մշակվել է մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքներն իրականացվել են հաշվի…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

Փետրվարի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն հյուրընկալեց Լեհաստանում Հայաստանի Զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանին: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ պարոն Վալերյանը հայտարարեց նոր գործի մեկնարկի մասին։ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Գործարարը նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web…

Վարչապետը ծանոթացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թ. գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: «Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է հայկական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը: ՀՀ ԿԳ նախարարը և Լիբանանի դեսպանը քննարկել են կրթության տարբեր…

Դավիթ Լոքյանը մարզպետների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը,…

Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի…

Արագածոտնի մարզպետը կիրականացնի 2017-ին տված խոստումը

Հունվարի 25-ին լրագրողների համար 2017-ին կատարածն ամփոփել ու այս տարվա անելիքն է հստակեցրել Արագածոտնի մարզպետը: Նոր աշխատատեղերի ստեղծումից մինչեւ այլընտրանքային, եկամտաբեր գյուղատնտեսության հիմնում՝ Աշոտ Սիմոնյանը հեռահար ու իրատեսական ծրագրեր ունի: Արագածոտնում նոր աշխատատեղեր ստեղծելու մարզպետի նախորդ տարվա խոստումն այս տարի հստակ ծրագիր է դարձել: Ապարանը մոտ ապագայում տեքստիլի արտադրամաս կունենա՝ աշխատանք ապահովվելով 200- 250 մարդու:…

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու…