Լուրեր

Մինչեւ հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությանը` խոցված հայկական ուղղաթիռին: «Մենք լավ ենք ճանաչում մեր հարեւանին: Նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել`անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք…

ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Արցախի անկախության ճանաչմանը

Հոկտեմբերի 11-ին, ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը, ըստ որի` ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշման նախագծին: Միաժամանակ, նա կարևորել, որ Արցախի անկախության ճանաչման գործում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը գործեն միասնաբար` անհրաժեշտ պահին: Եվ…

Սենատում կքննվի Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների թեկնածուների հարցը

Հայ Դատը կոչ է ուղղել ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածություններն` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին՝ ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ…

ԼՂՀ Նախագահը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

«ԱՊԱՌԱԺ» – Հուլիսի 31-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Հանդիպման ընթացքում Գասպար Կարապետյանը Արցախի նախագահին է ներկայացրել այս տարվա հոկտեմբեր ամսում Եվրոպայում Արցախին նվիրված միամսյակի շրջանակներում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից նախատեսվող ծրագրերը: Նախագահ Բակո Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրաենյակների միջոցով կատարվող աշխատանքներից…

Իշխանությունը չկատարեց Սահմանադրական դատարանի որոշումը

Մինչ ՍԴ դիմելը` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կդիմեն քաղաքական մեծամասնությանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով նոր կուտակային օրենքի մասին, նշեց, որ իշխանությունը ստիպում է, որ երկրորդ անգամ օրենքը բողոքարկվի ՍԴ-ում: Նրա խոսքով` ցավալի է, բայց փաստ, որ իշխանությունը չանսաց ոչ միայն ընդդիմության հորդորներին, այլև նաև Սահմանադրական դատարանի որոշումը փաստացի…

Բողոքի համահաւաք՝ ի հովանաւորութիւն հալէպահայութեան

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, որի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը: Ապա Իրանի պետական հիմնով եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ մեկնարկեց բողոքի համահաւաքը: Սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց փոխատենապետ Արա Շահնազարեանը՝ կարեւորելով Հայաստանի եւ ի սփիւռս աշխարհի հայութեան կողմից դրսեւորւող…

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ կքվեարկեն 2013թ-ի պետական բյուջեի կատարողականին

պատրաստվում են նաեւ հանրահավաքի ԱԺ-ում այսօր կայացել է ոչ իշխանական քառյակի`ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նիստը: Քննարկվել են հրատապ համարվող տասնյակից ավելի հարցեր, որոնք համատեղ հայտարարության տեսքով առաջիկայում կներկայացվեն հանրությանն ու կառավարությանը։ Համաձայնություն է կայացել նաեւ միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն ժամկետը դեռ քննարկվում է։ Ոչ իշխանական ուժերի քառյակը մտադիր է անբարեխիղճ խորհրդարանական քվեարկության համար…

ՀՅԴ-ի ներկայացրած օրինագծի վերաբերյալ ձևավորել է միասնական կարծիք

Այսօր տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը: Ոչ իշխանական չորս ուժերը քննարկել են ՀՅԴ խմբակցության` համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը: ՀՅԴ խմբակցությունը հրատապ է համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իրենց օրինագիծը, որը քառյակի միասնական հավանությանն է արժանացել: Չորս ոչ իշխանական խմբակցությունները համարում են, որ այն ընտական…

Ուրուկուայի խորհրդարանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան յիշատակին

Կազմակերպութեամբ Օրէնսդիր Մարմնի և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբին, 13-րդ տարին ըլլալով Ծերակոյի նախասրահին մէջ, կատարուեցաւ ոգեկոչման ձեռնարկ որուն ներկայ գտնուեցան մեծ թիւով թէ պետական և թէ դիւանագիտական, որոնց մէջ էին ՀՅԴի Բիւրոյի անդամ ընկ. Մարիօ Նալպանտեան և Հարաային Ամերիկայի ՀՅԴ ԿԿի ներկայացուցիչ ընկ. Խաչիկ Տէր Ղուկասեանը, զբօսաշրջիկութեան նախարար Լիլեան Քէշիշեանը, մշակոյթի փոխնախարար Փրոֆ. Օսգար Կոմէզը,…

Այս փուլում կուսակցությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ օրակարգում չկա

Երեկ Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը բացակայում էր ՀՅԴ-ն: Հանդիպմանը ՀՅԴ-ի ներկայացուցչի բացակայությունը մի շարք հարցադրումների առիթ էր դարձել ԶԼՄ-ների համար: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, որ կուսակցության ղեկավարների հանդիպման հարցը բազմիցս քննարկվել…