Լուրեր

Հանդիպում՝ ՀՅԴ եւ ՄԲ Լեյբորիստական պատգամավորների միջեւ

ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպում ունեցավ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի կազմից՝ Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության անդամներ Սթիվեն Փաունդի և Մայք Գեյփսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականության վերաբերող հարցեր։ Աղվան…

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները այցելել են Հանրապետության շրջանները

Սույն թվականի հունվար ամսվա վերջին տասնօրյակում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ուղեկցությամբ շրջանային կառույցների պատասխանատուների այցելել են Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջաններ, տեղում ծանոթանալու շրջանի կացությանը եւ անդրադարձել մտահոգող հարցերին: Այցելության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել շրջանային վարչակազմի ղեկավարների հետ, որի ընթացքում առավել մանրամասնորեն քննարկվել են առկա մտահոգությունները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ վարչական պատասխանատուների եւ…

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նամակը ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, 2013 թվականի Հոկտեմբերի 15-ին, պաշտոնական պատվիրակության կազմով մասնակցել է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող Եվրոպահայության 3-րդ համաժողովին: Արցախի նախագահը նաեւ ելույթ է ունեցել համաժողովում ՝ անդրադառնալով Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այլ թեմաների: Համաժողովին մասնակցության առիթով Բակո Սահակյանը նամակ է հղել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի…

Ընտրվել Արցախի ՀՅԴ ԿԿ նոր կազմը

Դեկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի հերթական` 19-րդ Շրջանային ժողովը: Շրջանային Ժողովին մասնակցում էին ՀՅԴ Արցախի մարմիններից ընտրված պատգամավորները, շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամները, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբացության պատգամավորները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, կուսակցական պետական պաշտոնյաներ, հրավիրյալ ընկերներ: 19-րդ Շրջանային Ժողովն ամփոփել եւ գնահատել է անցած երկու…

Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինները կարող էին ավելին անել

Արդեն յոթ ամիս է անցել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից, եւ «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» շարժումն այսօր երկրորդ անգամ հանդես եկավ ասուլիսով: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջացավ այս ասուլիսի անհրաժեշտությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Առաջին` մենք մինչեւ հիմա փորձել ենք առավելագույնս զուսպ հետեւել նախաքննության ընթացքին եւ որեւէ միջամտությամբ կամ, նախաքննության շահերից…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի մեծարման երեկոյ երեք օրէնսդիրներու

Շարունակելով իր աւանդութիւնը, մեծարելու այն քաղաքական գործիչներուն, որոնք տարիներու ընթացքին մեծ ներդրում ունեցած են և մինչև այսօր սատար կը հանդիսանան Հայ Ազգի իրաւունքներուն և անոր արդար դատին, Ուրուկուայի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը Չորեքշաբթի 23 Հոկտեմբեր 2013ի երեկոյեան ժամը 7ին, «Գրիսթալ Փալաս» պանդոկի հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ երկրի քաղաքական ոլորտը ներկայացնող կարևոր անձնաւորութիւններու, որոնց կարգին՝ Ուրուկուայի փոխնախագահ…

ՀՅԴ ընկերային հավաք Ստեփանակերտում

Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեության ընդհանուր ընկերային հավաք: Օրակարգի առանցքային թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի, Հայաստանի` Մաքսային միության անդամակցության շուրջ ՀՀ նախագահի հայտարարության, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների արտաքին եւ ներքին քաղաքական այլ հարցեր: Ընկերային հավաքի ընթացքում ելույթով հանդես են եկել ԼՂՀ ԱԺ խմբակցության անդամները, ՀՅԴ…

Հիշատակի արարողություն՝ նվիրված Լիզբոն-ի 30-ամյակին

Հուլիսի 27-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեն եւ Արցախի երիտասարդական միությունը հուշ երեկո են կազմակերպել նվիրված 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակին: Հիշեցնենք, որ 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել…

Արթուր Աղաբեկյանը խոսել է Արցախի վերաբնակեցման մասին

«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է,…

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…