ՀՀ ԱԺ Ընտրություններ 2017

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել վարկային քաղաքականությունը

Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները: 3-րդը` Դաշնակցության համապետական ցուցակում: Դավիթ Լոքյանը պաշտոնապես արձակուրդի մեջ է, բայց դրանից գրաֆիկը չի թեթևացել: Քարոզարշավն ամբողջ օրն է տանում: Համայնքից համայնք են անցնում ու Դաշնակցության ծրագրերը ներկայացնում: Դաշնակցությունն ամբողջ գործունեությունն ուղղելու է տնտեսության զարգացմանը: Ռեալ շանսեր ու նախադրյալներ կան: Սկսած բարեփոխումները պետք է շարունակել:…

Հաղորդագրութիւն

Յառաջիկայ 2 Ապրիլին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մեծ ընտանիքը կը մասնակցի մեր երկրի խորհրդարանական ընտրութիւններուն, առանձին, ինքնուրոյն, «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով, որ ունի քաղաքական որոշակի խորք ու յստակ պատգամ: Անկիւնադարձային են այս ընտրութիւնները, հաստատ: Հայաստանի մէջ առաջին անգամ ըլլալով նախագահական համակարգը կը փոխարինուի խորհրդարանական համակարգով: Եւ Հայաստանի վերանկախացման առաջին իսկ օրէն, Դաշնակցութիւնը յամառօրէն հետապնդեց…

Պետք է խոսել այն հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս ինչ-որ քայլ կատարել

Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել: «Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի…

Ընտրություններ են անում՝ ծախսածը տասնապատիկ ավելի վերադարձնելու ակնկալիքով. մեր ճանապարհը դա չէ

ՀՅԴ-ականները մարտի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Ապարան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Երևան» ԲԿ գլխավոր վիրաբույժ, ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանը, ով ներկաներին ասաց՝ ինչն է պատճառը, որ, լինելով վիրաբույժ, նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ առաջադրվելով ՀՅԴ-ի ցուցակով, ապա ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցից ելնելով քաղաքացին…

Ընտրությունը համեմատություն է

Այսօր լրանում է հայ վրիժառու, դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-րդ տարեդարձը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ Դաշնակցությունը միջոցառում էր կազմակերպել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է հայ ժողովրդի արժանապատվությունը, խորհրդանշում է այն, որ, ով ձեռք բարձրացրեց հայ…

Եթե մեր երկրում լինի որակյալ կառավարում, մենք հսկայական առաջընթացի հնարավորություն ունենք

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ: Ապարան քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցած բազմամարդ հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց՝ բնական է, որ ընտրությունների նախաշեմին խոստումների պակաս չի զգացվում, սակայն, ըստ նրա, ուշադիր լինելու պարագայում, բոլորն էլ կտեսնեն՝ որ քաղաքական ուժը, ինչ է անում երկրի…

Հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել

ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ…

Եթե Դաշնակցության ծրագիրը հաղթեց, շահելու է Հայաստանը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանը ընտրողների հետ հանդիպում ունեցան Դիլիջան քաղաքում: Դիմելով ընտրողներին` Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ բոլորը փորձելու են շահել նրանց քվեն տարբեր ձևերով: «ՀՅԴ-ն, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին, ասել է, որ ճիշտ կառավարման համակարգը խորհրդարանականն է: Այս ընտրություններով սկիզբ է դրվելու առաջին…