Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Յայտարարութիւն

Խստoրէն կը դատապարտենք առանց դրդապատճառի Թուրքիոյ նախագահ Էրտողանի թիկնապահներուն կատարած յարձակումը, անմեղ ցուցարարներուն վրայ, որ պատահեցաւ Ուաշինկթընի մէջ, Մայիս 16, 2017-ին: 2016-ին, Էրտողանի թիկնապահները երկու անգամ նմանօրինակ միջամտութիւններ կատարած էին Միացեալ Նահանգներու մէջ, Ապրիլին «Պրուքինկզ» հիմնարկին մէջ, բանախօսութեան մը ընթացքին, եւ Յունիսին կռփամարտիկ Մոհամէտ Ալիի թաղման առթիւ: Հաւանաբար այսպիսի միջամտութիւններ բնական են Էրտողանի բռնատիրական ղեկավարութեան…

Հայտարարություն. ՀՅԴ-ն ավագանու ընտրություններում աջակցելու է գործընկեր ՀՀԿ-ին

Հ.Յ.Դ. Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին: Կարևորելով գիտակցված քվեով Երևանի…

Կոչ Աւստրալահայութեան – Ամրապնդենք Մեր Պայքարի Հիմքերը

Ցեղասպանութեան 102-րդ ամեակի ոգեկոչումները այս տարի տեղի կ’ունենան միջազգային եւ քաղաքական գետնի վրայ աննախընթաց բարդ կացութեան մէջ, ուր մեծապետական Արեւմտեան եւ Արեւելեան գլխաւոր ուժերու միջեւ ստեղծուած աննախատեսելի հակադրութիւնը հասած է վտանգաւոր մակարդակի եւ կրնայ յանգիլ աղետաբեր հետեւանքներու: Մտահոգիչ այս կացութեան մէջ, երբ մէկ կողմէն մեր հայրենիքը կ’ուղղուի դէպի աւելի ամուր ժողովրդավարական կարգեր, իսկ միւս կողմէն…

Հաղորդագրութին

«Նոր Սկիզբ եւ Արդար Հայաստան» կարգախօսով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հայաստանեան կառոյցը, պիտի մասնակցի Ապրիլ 2¬ին կա-յանալիք Հ.Հ. Ազգային Ժողովի ընտրութիւններուն: Նոր սկիզբ մը եւ նոր հանգրուան մը կը սպասէ ամբողջ հայ ժողովուրդին, անկախ Հայաստանի պատմութեան մէջ: Հայաստանը իր նոր սահմանադրութեամբ, կոչուած է փոխելու երկրի կառավարման փիլիսոփայութիւնը, ուր նախագահականը իր տեղը պիտի զիջի խորհրդարանական հաւաքական պատասխանատուութեան…

Զորակցական Հայտարարություններ

Զորակցական հաղորդագրություններ Հայաստանի Գերագույն մարմնին արտերկրի ՀՅԴ կառույցներից՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ Ընտրությունների կապակցությամբ:

Հաղորդագրութիւն

Յառաջիկայ 2 Ապրիլին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մեծ ընտանիքը կը մասնակցի մեր երկրի խորհրդարանական ընտրութիւններուն, առանձին, ինքնուրոյն, «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով, որ ունի քաղաքական որոշակի խորք ու յստակ պատգամ: Անկիւնադարձային են այս ընտրութիւնները, հաստատ: Հայաստանի մէջ առաջին անգամ ըլլալով նախագահական համակարգը կը փոխարինուի խորհրդարանական համակարգով: Եւ Հայաստանի վերանկախացման առաջին իսկ օրէն, Դաշնակցութիւնը յամառօրէն հետապնդեց…

Յայտարարութիւն. Ազգային Բանակը` Փրկութեան Եւ Միութեան Ջահակիր

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախ աշխարհի փրկութեան, պահպանութեան եւ պաշտպանութեան երաշխիքը կը հանդիսանայ ազգային բանակը` իր ուժականութեամբ եւ հզօրութեամբ, իր մարտունակութեամբ եւ ռազմավարութեամբ: Ասոր համոզուած պէտք է ըլլայ իւրաքանչիւր հայորդի, ուր որ ալ գտնուի, ինչ գաղափարի ալ պատկանի, պարզապէս անոր համար, որ միայն ազգային բանակը կրնայ դառնալ հայրենիքի անվտանգութեան եւ ապահովութեան հաստատուն գրաւականը, ապա` հայ ժողովուրդին…

Գիտակցելով ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը

Հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քվեարկությունը Աժ բոլոր խմբակցությունները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Հարգելի գործընկերներ, ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա…

Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան Միութիւնների վարիչ մարմինների խորհրդաժողով

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ 2016 թ. նոյեմբերի 10-12-ին Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների վարիչ մարմինների համահայկական խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ Արևմտեան և Արևելեան շրջանների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի Հիւսիսային և Հարաւային շրջանների, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Արցախի և Հայաստանի վարիչ մարմինների 27 ներկայացուցիչներ։ Բացման խօսքով հանդէս…

Հ. Յ. Դ. Հարաւային Ամերիկայի 76րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպութեան 76րդ Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ Պուէնոս Այրէսի մէջ Հոկտեմբեր 28-30, 2016ին: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին կուսակցութեան Արժանթինի, Ուրուկուայի եւ Պրազիլի Մարմիններէն ընտրուած պատգամաւորները եւ Հ. Յ. Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, որոնք քննեցին ազգային, համայնքային եւ կազմակերպական ոլորտներուն մէջ օրակայգային հիմնախնդիրը եւ առին համապատասխան որոշումներ՝ գործունէութեան յաջորդ ժամանակաշրջանին համար: Այդ որոշումներու…