Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Հաղորդագրութիւն թիւ 10

Սուրիոյ ապրած դաժան տագնապին մէջ, սուրիահայութիւնը յատկապէս անցնող երեք տարիներուն, իր կեցուածքով դրսեւորեց տիպար քաղաքացիի վարք: Սուրիահայութիւնը հաւատարիմ մնաց իր երկրին եւ համայնքին, իր եկեղեցիներուն, դպրոցներուն, ազգային, մշակութային ու մարզական կեանքին: Այսօր, Քեսապի ազատագրումի ուրախութեամբ համակուած` կը շնորհաւորենք սուրիահայութիւնը, բայց մանաւանդ` Ծովափի շրջանի հայութիւնը եւ այս առթիւ կը յայտնենք մեր երախտագիտութիւնը Սուրիական Արաբական Հանրապետութեան Բանակին,…

Լիբանանահայութիւնը Այս Տագնապալի Հանգրուանին Կը Մնայ Տէրը Համահայկական Իր Պատասխանատւութեան. ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ

Սուրիոյ տարածքին ծաւալող զինուորական գործողութիւնները տագնապալի կացութեան մը մէջ դրած են սուրիահայութիւնը: Պատմական Քեսապ հայաւանը այսօր դատարկուած է իր դարաւոր բնակչութենէն: Աւելի քան 700 հայ ընտանիք դարձած է տեղահան: Թալանուած են բնակիչներու բնակարանները, վաճառատուները: Վնասներու ենթարկուած են ազգային կառոյցները: Ցեղասպան Թուրքիոյ տարածքէն կատարուած ռմբակոծումները եւ սահմանային անցակէտերէ նախաձեռնուած թափանցումը, Քեսապի հայաթափումը եւ անոր խաղաղ բնակչութեան…

ՀՅԴ Աւստրալիա. Աւստրալահայ Գաղութը Այս Տեղ է՝ Սուրիահայութեան Կողքին

Հաղորդագրութիւն Խստօրէն կը դատապարտենք Սուրիոյ Հայաբնակ՝ Քեսապ շրջանի վրայ կատարուած անմարդկային եւ ահաբեկչական գործողութիւնները: Ցեղասպանութեան 100 ամեակի սեմին Թուրքիոյ աջակցութեամբ կատարուած արարքները կու գան անքամ մը եւս հաստատելու արիւնարբու ազգին դարերէ ի վեր որդեգրած հակահայ քաղաքականութիւնը: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր ուղեկից միութիւններով կու գայ կոչ ուղելու բոլոր պետութիւններուն, որոնք ազդեցութիւն ունին Սուրիոյ հակամարտութեան մէջ, գործածելու…

«Նիկոլ Աղբալյան»ը Դավութօղլուին ցույցերով կդիմավորի

Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպաակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիաին և համաաշխառհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով…

Միացեալ Յայտարարութիւն

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին աւելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մօտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրաւել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի ու Սփիւռքի առջեւ ծառացող մարտահրաւէրները: Կոչ կՙ ուղղենք մեր ժողովուրդին որ 100-ամեակի նշումը ամէնուրեք կատարուի համահայկական տարողութեամբ ու միացեալ նախաձեռնութիւններով: Ժամանակն է որ մեր քաղաքական աշխատանքներուն մէջ բացուի պահանջատիրութեան նոր էջ՝ ճանաչումէն ու դատապարտումէն անդին£ Այս…

Հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե’ Պռոշյանի բնակիչները, թե’ հասարակությունը, թե’ մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան նախաձեռնութեամբ, 1981 թուականին սկիզբ կ՛առնէ «Զաւարեան մատենաշար»-ի հրատարակութեան աշխատանքը: Իբրեւ առաջին շրջան, գործը կը սկսի Քրիստափոր Միքայէլեանի «Յեղափոխականի մտքերը» գիրքին հրատարակութեամբ, որ յաջորդական սպառումներէ ետք, կ՛արժանանայ չորրորդ տպագրութեան: Յեղափոխական գրականութիւնը երիտասարդութեան հասանելի դարձնելու նպատակով, այսօր, Զաւարեան ուսանողական միութիւնը սկսած է «Զաւարեան մատենաշար»-ի թուայնացման աշխատանքին: Հերթաբար պիտի տրամադրուին «Զաւարեան մատենաշար»-ի բոլոր գիրքերը,…

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը փետրվարի 28-ին ընդունել են համատեղ հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ։ Ստորև՝ Հայտարարության ամբողջական տեքստը։ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի համատեղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցավով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ինչպես բոլոր տարիների, այնպես էլ 2013թ. պետական բյուջեի նախագիծը դիտարկում է հիմնականում ռազմավարական հարցերի համատեքստում, իհարկե` ուշադրություն դարձնելով նաև տեղային խնդիրներին: Այս հիմնավորումից ելնելով` գտնում ենք, որ երկրի բյուջեն ոչ թե նպատակ է, այլ երկրի զարգացման ռազմավարական ծրագրերն են նպատակ, իսկ բյուջեն միջոց է այդ ծրագրերի իրականացման համար: «Դաշնակցություն» խմբակցությունը 5…

ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին

Սիրելի հայրենակիցներ ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու: Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները,…