ԶԼՄ-ներում

Երուսաղեմի շուրջ զարգացումները կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում

«Սա բացում է պանդորայի հայտնի արկղը, որը բերելու է շատ լուրջ հետևանքներ: Ի վերջո, սա իսրայելա-պաղեստինյան փաթեթի մի մաս էր, և սա լարվածություն է առաջացնելու, քանի որ դրա հետ կապված էր ոչ միայն Պաղեստինը, այլ ամբողջ տարածաշրջանը»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով…

Արմեն Ռուստամյանը՝ համայնքապետերի չարաշահումների մասին

Նախագահի հորդորն ուղղված է նրան, որ բոլորը ձգված աշխատեն. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՏԻՄ-երին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սարգսյանի հայտարարությանը, որ գողացող համայնքապետերն այլևս չեն ներվելու, և ամոթ է, որ նման երևույթ կա: Պատգամավորը չբացառեց, որ որոշ համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են, և այդ մասին է բարձրաձայնել նախագահը: «Մարզպետերը,…

Առաջիկա ամիսների ընթացքում շատ բան կփոխվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերը կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին: – Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության…

Եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի պայմանների փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է

Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունները սահմանափակում են մտցնում միայն խոշորների համար, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի բերած օրենքի փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է: «Եկամտային հարկի մասին այս դրույթը, որ մտցվել էր, նպատակ ուներ խթանել շինարարությունը և ստեղծել շուկայում վճարունակ պահանջարկ: Երեք տարի…

Պաշտպանության նախարարը Կանադայում այցելել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան, շրջայց կատարել վարժարանի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել ազգային վարժարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ mil.am

Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018 թվականին բյուջեի նախագծով կրթության համար նախատեսված է 127 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեից 0,6 մլրդ դրամով…

Ում էր ձեռնտու Խոսրովի արգելոցում հրդեհը

«Մեզնից պահանջվող տեղեկատվությունը մենք տրամադրել ենք, գործը նորմալ ընթացքով ընթանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին: Նախարարը հերքում է լուրերը, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ իր եւ արտակարգ իրավիճակների նախարարի կարծիքները չեն համընկնում: Նա պնդում է`հրդեհի պատճառը չի կարող լինել բնական երեւույթ,…

Հայ դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթների գաղափարն առաջ տանել

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթների մասին գաղափարն առաջ տանել: Կազմակերպությունից հայտնում են, որ կոմիտեի անդամ Զանգու Արմենյանը եւ Գլենդելի Խորհրդի անդամ Զարե Սինանյանը վերջերս Երեւանում էին, որտեղ պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդպիսի չվերթի բացման գործնական քայլերը: Երեւանում է գտնվել նաեւ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերի…

2022 թվականին կունենանք բոլորովին այլ Հայաստան

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Պարոն Ռուստամյան, որքանո՞վ եք հավանական համարում, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին 24-ին՝ հաշվի առնելով տեղեկատվական այն հոսքերը, որ հնարավոր է Մալթան և Լյուքսեմբուրգը չհասցնեն թարգմանել համաձայնագրի տեքստը։ Հնարավո՞ր է՝ սա պատճառ դառնա համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար։ -Չեմ կարծում։ Դա ԵՄ-ի…

Ակնհայտ է դառնում, որ պայմանավորվածությունները Ադրբեջանի համար ինքնանպատակ են

«Սա հերթական դրսևորումն է Ադրբեջանի անլուրջ և ոչ ադեկվատ պահվածքի: Ի վերջո, ակնհայտ է դառնում, որ բոլոր այն համաձայնությունները, որ ձեռք են բերվում բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ, այդ հանդիպումները Ադրբեջանի համար ինքնանպատակ են՝ տպավորություն թողնելու համար, որ իբր թե ինքը պատերազմով չի ուզում հարցը լուծել, որ նա կողմ է բանակցություններին: Բայց իրականության մեջ բոլոր այն…