ԶԼՄ-ներում

Ասկերանում հաղթել է դաշնակցական թեկնածուն

Ավարտվել են Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունները: Նախնական տվյալներով հաղթել է դաշնակցական թեկնածու Ալյոշա Գաբրիելյանը: Ընտրությունների մասնակցելու իրավունք ունենցող ընդհանուր քվեարկողների թիվը 1582 է: Ընտրություններին մասնակցել են 1144 մարդ` ընտրողների 72 տոկոսը: 988 ընտրող քվեարկել է Ալյոշա Գաբրիելյանի, 14օ հոգի` Համլետ Ղազարյանի օգտին: «ԱՊԱՌԱԺ»»

Ասկերանում քաղաքապետ են ընտրում

Այսօր ԼՂՀ Ասկերան քաղաքը նոր քաղաքապետ է ընտրում: Առաջադրված երկու թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանն է, իսկ մյուս թեկնածուն փոխքաղաքապետ Համլետ Ղազարյանը: Թիվ 1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի խոսքերով` ընտրությունները ընթանում են նորմալ , խախտումներ առայժմ չեն արձանագրվել: Ժամը 11 ի դրությամբ քվեարկել էին 400 քաղաքացի, ընդհանուր քվեարկողների թիվը 1582 է:…

Արթուր Աղաբեկյան. «Մահ կամ ազատություն» գաղափարախոսությունը որդեգրած մարդու համար դժվար է միջին վիճակ ընտրելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը hayeli.am_ին – Դուք Ձեզ հետ տանելո՞ւ եք դաշնակցական գաղափարախոսությունը, թե՞ թողնում եք Երեւանում եւ գնում Արցախ՝ որպես պետական պաշտոնյա: – Դաշնակցության շարքերն եմ ընդունվել 1989 թ. հոկտեմբերին, երբ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում ղեկավարում էի արտադրություն՝ կոնդեսատորների գործարանի մասնաճյուղը: Դա նշանակում է Հայաստան եկավ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը…

ՀՅԴ-ն կարող է Հայաստանում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանություն և հակառակը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ապակենտրոն քաղաքական կառույց է, և որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանում ՀՅԴ-ն կարող է ընդդիմադիր լինել օրվա իշխանությանը, իսկ և ԼՂՀ-ում ոչ միայն պաշտպանի գործող նախագահին, այլև չլինի ընդդիմություն և հակառակը: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելեց, որ նման օրինակները բազմաթիվ…