Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի…

Հայ դատի հանձնախումբը Americana at Brand–ին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդի արգելքը

Americana at Brand առեւտրային կենտրոնը հրաժարվել է տեղադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի մասին գովազդային վահանակ, այն անվանելով «չափազանց քաղաքական»։ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը նպատակ ունի բարձրացնել իրազեկումը Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այսօր, հայտնում է Asbarez-ը։ Օգոստոսի 4-ին ու 8-ին Գլենդեյլում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցչությունը նամակ…

Հայ դատը մասնակցել է ասորիների հիշատակի ոգեկոչման արարողությանը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը օգոստոս 7-ի երեկոյան մասնակցեց Ամերիկայի Ասորիա-ամերիկյան միության եւ Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման արարողությանը՝ Ասորիների հիշատակի օրվա առիթով։ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետուհի Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետության» կողմից կատարված ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն մերժում են…

Մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ ինչպես է Իրանը վերաբերվում Ադրբեջանին, ավելի կարևոր հարցեր կան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով և դրանից բխող մտահոգություններով է պայմանավորված, որ ամեն մի փոքր դեպքից ուրախանում ենք կամ դժբախտություն ապրում: Նա Tert.am-ի հետ զրույցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմինի հայտարարություններից հետո: «Իմ կարծիքով՝ նման արտահայտությունները դիվանագետների կողմից կենացների մակարդակից չի…

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ը հայրենիքում է

Հայրենիքում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամները: Ճամբարային առօրյա, այցելություններ պատմական վայրեր, ծանոթություն Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին: Այցելություններ պատմական վայրեր, Արցախ։ ժամանակն այնքան էլ շատ չէ, բայց հասցնում են ոչ միայն ծանոթանալ մեր ազգային արժեքներին, պատմությանը, այլեւ՝ առողջ ապրելակերպով զբաղվել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքների ուղղությամբ ամերիկացի կոնգրեսական Վալադաոյի ջանքերը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ Դևիդ Վալադաոյի՝ Արցախի Հանրապետության բնակիչներին ականներից և այլ չպայթած զենքերից պաշտպանելուն ուղղված արշավն ավարտին հասցնելու համար աջակցություն փնտրելուն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Կոնգրեսական Վալադաոն Ներկայացուցիչների պալատում ակտիվորեն ջանքեր է գործադրել, որպեսզի 2018 թվականին արտաքին օգնության…

Տեղեկանք

Կազմակերպական համապատասխան կարգով, ՀՅԴ կազմակերպութիւնը համապարփակ քննութեան ենթարկեց անցնող երկամեակին Սուրիոյ տարածքին իրականացած աշխատանքները` կազմակերպական, քաղաքական, ներազգային, ծառայողական, քարոզչական, տնտեսական եւ այլ բնագաւառներուն մէջ: Քննեց սուրիահայութեան վերականգնումի ներկայ հանգրուանն ու ապագայ պատկերացումները, եւ առ այդ կատարեց ճշդումներ, եզրակացութիւններ եւ կայացուց որոշումներ: Վերահաստատեց նահատակներու արեամբ նուիրագործուած հողային ամբողջականութեան եւ քաղաքացիական միասնականութեան պահպանման իր սկզբունքները: Դատապարտեց ահաբեկչական…

Արցախի մասնակցությունը բանակցություններում անհետաձգելիություն է

Այս օրերին Արցախում իր ամառային արձակուրդն է անցկացնում Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը՝ զավակների եւ թոռների հետ միասին։ «Ապառաժ»-ը չէր կարող բաց թողնել Մարիո Նալբանդյանի հետ զրուցելու առիթը՝ Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, Արցախյան հիմնահարցի ու տեսլականների վերաբերյալ: Մարիո Նալբանդյանի համոզմամբ՝ Արցախյան հիմնահարցի լուծման հորիզոնը նշմարվելու է միայն հիմնական դերակատարների՝ Արցախի…

Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ տեղեկանալով, որ Կանադայի կառավարությունը թույլ է տվել Տորոնտոյում գտնվող զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան, հաղորդում է «Ասպարեզ»-ը: Կանադայի միջազգային առեւտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին ուղղված նամակում Հայ դատնի հանձնախումբը կոչ է արել երկրի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի…

Առևտրային ոլորտը երկու երկրների միջև կվերաճի ռազմավարական մակարդակի

Իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունված Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահավետ էր երկուստեք․ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում տնտեսական գործունեություն ծավալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնության միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Իրանահայ պատգամավորը Tert.am-ի հետ…