Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլեանի հանդիպումը Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի հետ

Արցախեան շարժման 25ամեակին նուիրուած քաղաքական ձեռնարկի կազմակերպման ծիրէն ներս շաբթուայ մը տեւողութեամբ Աթէնք գտնուեցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան։ Իր կեցութեան օրերուն ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի դասաւորումով բազմատեսակ ծրագիր մը իրագործուեցաւ, ուր ԼՂՀ ԱԺ նախագահը առիթը ունեցաւ հանդիպումներ ունենալու հելլէն կուսակցութեանց ղեկավար շրջանակներու հետ, աթենահայութեան հետ շփուելու եւ ազգային մեր կառոյցներուն ծանօթանալու։…

Շնորհակալութիւն՝ Լիթուանիոյ խորհրդարանի անդամներուն

Փետրոար 26, 2013-ին, Լիթուանիոյ Խորհրդարանի (Seimas) ինը երեսփոխաններ հրապարակեցին հռչակագիր մը երկրի Խորհրդարանէն ներս Արցախի Հանրապետութեան հետ Բարեկամութեան Խումբի ստեղծման իրենց որոշումի մասին: Սոյն հռչակագրի հրապարակումէն անմիջապէս ետք, Ազրպէյճանի կողմէ իրենց վրայ սկսան բանեցուիլ շատ մեծ ճնշումներ, որպէսզի յետս կոչեն իրենց որոշումը: Ինը երեսփոխաններն ալ` տիկիններ Dalia Kuodite, Dangute Mikutiene, Alma Monkauskaite, Vince Vaidevuye Margeviciene,…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկայահայությանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայությանը հետամուտ լինել, որպեսզի իրենց օրենսդիրները մասնակցեն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազգային ազատագրական շարժմանը նվիրված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից` «Արցախը զգում է մեր կարիքը, նրա քաջ ժողովուրդը արժանի է մեր աջակցությանը» կոչով ANCA-ն դիմել է ամերիկայի հայությանը` ստանալու իրենց օրենսդիրների աջակցությունը Արցախի ազատության և անվտանգության…

Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ պաշտոնապես բողոք է ներկայացրել “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”։ Առիթն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ վերջերս մի համաժողովում արած հայտարարություններն էր, ով Իսրայելի աջակիցներին կոչ էր արել “չընկնել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցության տակ”։ “Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերությունների ամրապնդումը չի ներառում բռնապետական ռեժիմներին սատարելը”,- ասված է Ամերիկա –…

Աթէնքի մէջ քաղաքական ձեռնարկ նուիրուած Արցախեան Շարժման 25ամեակին

Արցախեան շարժման 25ամեայ աւանդին, պատմական փաստերուն, ընդհանուր արժեւորման եւ ապագայի հեռանկարներու քննարկման նուիրուած էր երէկ Չորեքշաբթի 6 Մարտ 2013ին, երեկոյեան ժամը 7ին, Աթէնքի Փանտիօ համալսարանի «Սաքիս Գարաեորղաս» սրահէն ներս տեղի ունեցած քաղաքական ձեռնարկը, կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի եւ Փանտիօ քաղաքական գիտութեանց համալսարանի։ Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր Արցախէն յատկապէս հրաւիրուած ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ…

ԼՂՀ ԱԺ նախագահը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղայան հիմնախնդրի հարցում Արցախի դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն մեկնարկել է մարտի 4-ից, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով: Այցի ծրագրի…

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արձագանքել են հայ համայնքի դիմումին

Ֆրանսիայի ոստիկանությունը դատախազությանն է փոխանցել ադրբեջանցիների` անօրինական կերպով Ֆրանսիայի խորհրդարանի շենք ներթափանցելու գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: «Դատախազությունը մեկ շաբաթվա ընթացքում կհաղորդի, թե երբ կսկսվեն դատալսումները: Միանշանակ, մենք այս գործը մինչեւ վերջ կտանենք», – նշել է Վարժապետյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի…

Նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմինին Սումկայիթի Ջարդերու 25-ամեակի Նշում

Սումկայիթի եղեռնագործութեան 25-ամեակին առիթով, նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական մարմինին Սումկայիթի զոհերու յիշատակին հոգեհանգստեան արարողութիւններ տեղի ունեցան Լիբանանի հայկական երեք յարանուանութիւններու բոլոր եկեղեցիներուն մէջ: Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ քարոզեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան: Պատարագէն ետք Ազգային առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ յիշատակի հաւաք: Յաջորդաբար խօսք առին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի…

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա Լոնդոնում

Մարտի 3-ին, նախաձեռնությամբ ՀՅԴ Խանասոր Երիտասարդական միության, Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության…

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բողոքի ցույցն իրականացվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն…