Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ, տեղեկացնում է Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը։ Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը,…

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի ապրիլի 24-ին ընդառաջ

Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մտադրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: «Լե Ռուի կուսակցությունն էր, որ վեց տարի առաջ այս օրինագիծը ներկայացրել է Խորհրդարանին,…

ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, ում կաջակցի Կոնգրեսում

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 23-ին հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, որոնց կազմակերպությունը Կոնգրեսում կաջակցի 2012 թ-ի ընտրությունների ժամանակ` համապատասխան գնահատականներով: Այսպիսով ANCA-ն ձգտում է ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցությունը ցուցաբերել ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում: Հանձնախմբի աջակցությունը հիմնված…

Լիբանանահայերի շրջանում խուճապ եւ տագնապային տրամադրություններ չկան

Լիբանանի հայկական համայնքում իրավիճակը հանգիստ է. խուճապային եւ տագնապային տրամադրություններ հայերի շրջանում չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` ավելացնելով, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան զինված ընդհարումներ են տեղի ունեցել, սակայն լիբանանյան բանակը կարողացել է վերահսկել իրավիճակը: Գանտահարյանի խոսքով` կառավարության շենքը, որտեղ բախումներ էին տեղի ունեցել, այժմ բանակի անմիջական…

Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի հաղորդագրութիւնը

Երէկ` Էշրեֆիէի մէջ տեղի ունեցած անարգ պայթումէն անմիջապէս ետք, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց դատապարտանքի հետեւեալ հաղորդագրութիւնը: «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Էշրեֆիէն թիրախ դարձուցած անարգ պայթումը, որ պատճառեց զոհեր ու վիրաւորներ: «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ ոճրային այս արարքը եւ կը շեշտէ զոհերուն ընտանիքներուն հետ զօրակցութեան անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ…

Ցեղասպանութեան պատժելիութեան բանաձեւը

Ֆրանսահայ ընկերակցութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահները՝ Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան, հոկտեմբեր 18-ին ընդունուած են Ազգային ժողովի ընկերվարականներու խմբակցութեան նախագահ Պրիւնօ Լը Ռուի կողմէ: Հայկական պատուիրակութեան անդամները՝ Ֆրանսայի մէջ Ցեղասպանութեան ժխտումը պատժող օրէնքի մը որդեգրման գործընթացը իր աւարտին հասած տեսնելու փափաքը յայտնած են՝ յիշեցնելով, որ ատիկա մաս կը կազմէր թեկնածու Հոլանտի յանձնառութեանց: Ա. Թորանեան եւ…

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը հանդիպում ունեցաւ Գանատայի արտաքին գործոց նախարար Ճոն Պէյրտի հետ

Հոկտեմբեր 17-ին, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը Օթթաուայի մէջ հանդիպում ունեցաւ Գանատայի արտաքին գործոց նախարար Ճոն Պէյրտի հետ: Հանդիպման ընթացքին արծարծուեցան Սուրիոյ առկայ տագնապի հարցն ու Հայաստանի շրջափակման խնդիրը: Այլ գետնի վրայ, նախարարին փոխանցուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական Տան կողմէ վաւերացուած 2012-ին վաւերացուած այն բանաձեւի բնօրինակը, որ կըանդրադառնայ Թուրքիոյ մէջ կրօնական ազատութեանց հարցին մասին: Հանդիպման…

Ամերիկայի հայերը չեն աջակցի ոչ Օբամային, ոչ Ռոմնիին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին – Մեկ ամսից քիչ է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Ո՞ւմ է աջակցում Ամերիկայի հայկական համայնքն այս անգամ: – Եթե մենք չենք տեսնում արդյունքներ, ապա չենք կարող տեսնել նաեւ հատուկ վերաբերմունք թեկնածուների նկատմամբ հայկական համայնքի կողմից: Մենք ունենք շատ բարեկամներ Կոնգրեսում եւ դեմոկրատների, եւ հանրապետականների…

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը հույսեր է կապում Իսրայելի ընտրվելիք խորհրդարանի` Քնեսեթի հետ

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: «Վերջին քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման արտահայտվեցին: Հույս ունենանք, որ վերընտրվելու պարագայում դրական տեղաշարժ կլինի ճանաչման ուղղությամբ»,- ասաց Հակոբ Սեւանը:…

Հայ Դատը կ՚որոշէ նեցուկ չկանգնիլ նախագահական թեկնածուներուն

Նոյեմբեր 6ին կայանալիք Միացեալ Նահանգներու ընտրութեանց նախօրեակին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ ո՛չ նախագահ Պարաք Օպամա եւ ո՛չ ալ Մեսեչուսեցի նախկին նահանգապետ ու Հանրապետական կուսակցութեան թեկնածու Միթ Ռամնի պիտի արժանանան ամերիկահայութեան աջակցութեան: «Ո՛չ Պարաք Օպաման, որ բազմաթիւ առիթներով դրժած է հայութիւնը յուզող հարցերու վերաբերեալ իր տուած խոստումները, ոչ ալ Միթ Ռամնին, որ իբրեւ Մեսեչուսեցի…