Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Բաց նամակ՝ ընտրական օրենսգրքի բարեփոխման համաժողովին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի բաց նամակը Ընտրական օրենսգրքի բարեփոխման համաժողովին: Ամեն անգամ, երբ Հայաստանում սկիզբ է առնում հերթական նախընտրական շրջանը, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ, մեր հասարակությունն արդեն բոլորին ձանձրացրած մի պատկերի ականատես Է դառնում: Իշխանությունները բուռն գործունեություն են ծավալում ՀՀ Ընտրական օրենսգրքի բարելավման, կատարելագործման և եվրոպական չափանիշներին հասցնելու ուղղությամբ: Եվ…

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով

Փարիզի Հայ Մշակոյթի տան մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը, որուն մասնակցեցան ՀՅԴ մարմիններու եւ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչներ՝ Մեծ Բրիտանիայէն, Ֆրանսայէն, Պելճիքայէն, Հոլանտայէն, Գերմանիայէն, Պուլկարիայէն, Յունաստանէն, Կիպրոսէն: Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբի եւ Պրիւքսէլի գրասենեակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի…

Սոցինտերնի զինաթափման հանձնախմբի ժողով՝ Մոսկվայում

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը մասնակցել է Պետդումայում կազմակերպված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) Զինաթափման հանձնախմբի ժողովին: Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված նիստին քննարկվել են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությանը, հակահրթիռային պաշտպանությանը, միջուկային զինաթափմանն ու ռազմավարական նշանակության հարձակողական նշանակության սպառազինության կրճատմանը վերաբերող հարցեր: Քննարկումներին մասնակցել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան, Սոցինտերնի Զինաթափման հանձնախմբի նախագահ,…

ԵԽԽՎ Պատվիրակութեան այցը Լեռնային Ղարաբաղ

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց, թէ 27-31 Հոկտեմբերին Եւրոպական Խորհրդարանէն պատուիրակութիւն մը այցելած է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, ուսումնասիրելու համար ղարաբաղեան հակամարտութիւնը։ Իրենց այցելութեան ընթացքին, տիկին Միշել Րիվազի («Կանաչներ-Եւրոպական Ազատ Դաշինք», Euronest պատուիրակութեան անդամ) եւ պրն. Տամիէն Ապատ (Եւրոպական Ժողովրդական Կուսակցութիւն, Euronest-ի եւ ԵՄ-Հարաւային Կովկաս խորհրդարանական պատուիրակութեան անդամ), Եւրոխորհրդարանի աշխատակազմի ընկերակցութեամբ, խորացուցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան…

Հայ Դատի խորհրդաժողով Պէյրութում

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պուրճ Համուտի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Հայ դատի յանձնախումբերու եւ մարմիններու ներկայացուցիչներու միօրեայ խորհրդաժողովը` նպատակ ունենալով քննարկել Միջին Արեւելքի մէջ գործող Հայ դատի մարմիններուն դժուարութիւններն ու աշխատանքները` շրջանային ներկայ քաղաքական զարգացումներուն լոյսին տակ: «Այս հանգրուանին, մեկնելով տարածաշրջանին մէջ արձանագրուած քաղաքական իրադարձութիւններէն եւ նկատի ունենալով Միջին Արեւելքի…

Հաղորդագրութիւն

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պէյրութի մէջ կայացաւ Միջին Արեւելքի երկիրներու մէջ գործող Հայ դատի մարմիններու եւ յանձնախումբերու ներկայացուցիչներու խորհրդաժողովը£ Կը մասնակցէին Լիբանանէն, Սուրիայէն, Իրանէն, Եգիպտոսէն, Քուէյթէն եւ Ծոցի երկիրներէն ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կը նպատակադրէր քննարկել Միջին Արեւելքի մէջ Հայ դատի նոր մարտահրաւէրները եւ այս ծիրին մէջ` յստակացնել գաղութներու նպատակաուղղուած աշխատանքը ծաւալելու նոր մեքանիզմներ, որոնք…

Համահայկական համարկման մասին

Հայութիւնը իր նորագոյն անկախ պետականութեան երկրորդ տասնամեակը ամբողջացնելու վրայ է: Սկզբնական շրջանի խորհրդանշապաշտութիւնը տեղ տուած է առարակայականութեան եւ իրապաշտութեան: Խանդավառութիւնը տեղ-տեղ փոխարինուած է կասկածով, յաճախ անտարբերութեամբ, վերջերս ալ՝ վախով: Ո՞ւր կ’երթանք ազգովին. ո՞րն է մեր յաջորդ հանգրուանը: Ժամանակն է կատարելու առժամեայ հաշուեկշիռ մը: Ի՞նչ ունէինք անկախութենէն առաջ եւ ի՞նչ ունինք այսօր: Ի՞նչ աւելցած է եւ…

ՀՕՄ-100. Միշտ ժողովրդի կողքին

Երևանում անցկացվում են Հայ Օգնության Միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Հայրենիք են ժամանել ՀՕՄ-ուհիներ` աշխարհի 26 երկրներից: 100-ամյա կազմակերպությունը հիմնադրվել է Նյու Յորքում` 1910-ին, իսկ այսօր արդեն գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում 15.000 ՀՕՄ-ուհիների: ՀՕՄ-ուհիներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու…

Արժանթինը եւ հայ դատի ի նպաստ իր աջակցութիւնը

Յստակեցումներ «Սարտարապատ» շաբաթաթերթի կարգ մը հաստատումներուն մասին Օգոստոս 11, 2010ի իր համարով, Պուէնոս Այրէսի մէջ լոյս տեսնող տեղւոյս Ռամ­կավար Ազատական Կուսակցութեան շաբաթաթերթ «Սարտարապատ»ի Ա. էջին վրայ հրատարակուած է յօդուած մը «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառը մեծա­րեց մեր տնօրէն` Սերխիօ Նահապետեանին» խորագրով: Սոյն յօդուածին մէջ տեղ գտած են կարգ մը հաստատումներ եւ յայտարարութիւններ, որոնք լայն արձա­գանգ գտան…

Հակահայ կեցվածքով շվեդ պատգամավորը չընտրվեց

Հայ Դատի հանձնախումբը աշխատել է նրա չվերընտրվելու օգտի: Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության…