Լուրեր

Կարևոր է, որ համայնքը պատասխանատվություն վերցնի, կազմակերպչական իմաստով հզոր լինի

Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը հուլիսի 20-ին «Տեղական ինքնակառավարման խնդիրները Հայաստանում» թեմայով կոնֆերանս է անցկացրել Գյումրիում: Կոնֆերանցսին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, ՀԿ բնագավառի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածքային զարգացման ռազմավարական մոտեցումներին ու համայնքերի…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց: Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների…

Կրթության համակարգում արմատական փոփոխություններ են նախատեսվում

Կրթությունը կարիք ունի որակական փոփոխությունների, և մենք այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հիմք ստեղծեցինք դրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին: «Հանրակրթության մեջ ամբողջությամբ ձևակերպվեցին մի քանի ուղղություններ` էլեկտրոնային կրթություն, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն, հանրային քննարկման համար կհրապարակվի օտար լեզուների հայեցակարգը, կլինեն խորացված…

Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Այսօր կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախ ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, ապա՝ Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագծերը: Այսպիսով` ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ…

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց Ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ…

Ստեղծվել է «Համահայկական տնտեսական համախմբում»

Նախորդ շաբաթվա վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրվեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին: Նկատի առնելով աշխարհասփյուռ հայության տնտեսական եւ գործարար հնարավորությունները եւ այդ կարողականությունը համախմբելու եւ առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը` հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել հայ գործարար ցանց, որի կառավարումը կվստահվի արհեստավարժ ու մասնագիտական հիմունքներով գործող կառույցի։ «Համահայկական տնտեսական համախմբումի»…

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամին

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։ Հանդիպմանը…

Արցախ-Ատրպէյճան վերջին լարուածութեան շուրջ

Ատրպէյճան կը շարունակէ լարել արդէն սրուած իրավիճակը Արցախ – Ատրպէյճան շփման գիծին վրայ: Երէկուընէ մինչ այսօր չորս հայ զինուորներ նահատակուեցան Ատրպէյճանի կողմէ հայկական դիրքերուն դէմ իրագործուած ռմբակոծութեան հետեւանքով: Վերջին 24 ժամերուն ընթացքին արձանագրուեցան ապրիլ 2-5 2016 քառօրեայ պատերազմէն ետք զինադադարի ամենէն լուրջ խախտումները: ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը իր ցաւակցութիւնները կը յայտնէ պարտականութեան վրայ…

Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին

Տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները միայն Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձություններով չէ, որ պայմանավորված են. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Ծոցի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ևս կարևոր են, որոնք անտեսել պետք չէ: Անդրադառնալով որոշ երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելուն՝ նա կարծիք հայտնեց, որ…

Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սուեկա քաղաքը (Վալենսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեպանության ֆեյսբուքյան էջը: Քաղաքային իշխանությունները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որը ներկայացրել էր հունիսի 2-ին Սուեկայի քաղաքապետ Ռաքել Տամարիտը: Այսպիսով, Սուեկան միանում է Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին ու ինքնավար համայնքներին: Վերջիններիս թվում են Արագոնը, Բալեարյան կղզիները, Բասկյան…