Լուրեր

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Լապշինի արտահանձնումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: Այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը: «Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատության միջազգային կազմակերպություններին միանալ մեզ և դատապարտել Ադրբեջանի բռնապետության կողմից խոսքի ազատության բռնաճնշումներն «արտահանելու» այս ակնառու…

Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի…

ՀՀ պաշտպանութեան նախարարի համայնքային հանդիպումները Իրանում

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին ունեցել է նաեւ համայնքային հանդիպումներ: Առաւօտեան ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն այցելել է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն եւ հաստատութիւն: «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում, հիւրերին ողջունել է «Ալիք»-ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որից յետոյ թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական…

Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի

Ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի` ցույցեր են տեղի ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում: Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում Բելառուսի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել: Բելառուսի իշխանությունները, որոշել են բավարարել Բաքվի պահանջը՝ արտահանձնել Լապշինին: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքարկումը մերժվել է: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012…

Ֆրանսիան չի քրեականացնում Հայոց ցեղասպանության ժխտումը

2017 թվականի հունվարի 26-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշում է կայացրել մերժել երկրի Ազգային ժողովի կողմից կառավարության առաջարկով 2016-ի դեկտեմբերին ընդունված «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելը` դա համարելով կատարված իրադարձությունների մասին կարծիք հայտնելու ազատությանը խոչընդոտում: Փաստորեն, Հայոց ցեղասպանության ժխտումը ևս…

Դանիայի խորհրդարանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարել է «անողջամիտ սահմանափակում»

Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում: Ընդունված բանաձևում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իրադարձությունների առնչությամբ և…

Հայ Դատը Կոչ Կ՛ընէ Դիմելու Թրամփին՝ Հայաստանին Աջակցելու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ կ՛ընէ ամերիկահայութեան, որ Միացեալ Նահանգներու նոր նախագահ Տանըլտ Թրամփին դիմէ, Հայաստանին եւ Արցախին աջակցութիւն ապահովելու նպատակով։ Այս նպատակին համար, Հայ Դատի կայքին վրայ պատրաստուած է Սպիտակ տան ուղարկուելիք նամակ մը, որուն մէջ լուսարձակի տակ կ՛առնուին ամերիկահայութիւնը յուզող հարցեր, ներառեալ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններու սերտացում, Արցախի անկախութեան եւ ապահովութեան երաշխաւորում, ինչպէս նաեւ՝…

Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեծ համալսարան

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն…

Քննարկում Ֆրանսայի Ազգային Ժողովէն ներս

«Հայութիւնը ներկայ աշխարհաքաղաքական եւ ներազգային մարտահրաւէրներու դէմ յանդիման» Ֆրանսայի Ազգային Ժողովի Քոլպէր սրահէն ներս Շաբաթ 14 Յունուարին, ՀՅԴ 126-ամեակի միջոցառումներու շարքին տեղի ունեցաւ երկու կլոր սեղաններու շուրջ քննարկում «Հայութիւնը ներկայ աշխարհաքաղաքական եւ ներազգային մարտահրաւէրներու դէմ յանդիման» ընդհանուր խորագրին տակ։ Բացման խօսքին մէջ, լեցուն սրահին մէջ, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Շարլ Փափազեան ներկայացուց Հայաստանն…

Արժանթինահայ համայնքային հաստատութիւններու համագործակցութիւնը կազմակերպական կառոյցի կը վերածուի

Արժանթինահայ համայնքի հաստատութիւններու համագործակցութիւնը ունի երկար պատմութիւն: Դեկտեմբեր 27, 2016ին սակայն համայնքային քաղաքական, ընկերային, 2010բարեսիրական, մարզական, կրօնական եւ մշակութային հաստատութիւնները սկիզբ դրին այդ համագործակցութիւնը կազմակերպական կառոյցի վերածելու գործընթացին: Այդ օր, ժամը 19ին, Պուէնոս Այրէսի Ազգային Առաջնորդարանի սրահին մէջ, հովանաւորութեամբ Թեմի Բարեջան Առաջնորդ Տէր Գիսակ Արք. Մուրատեանի, համայնքի ութը հաստատութիւններու ներկայացուցիչներ ստորագրեցին Համայնքային Հաստատութիւններու Համակեցութեան, Համագործակցութեան…