Լուրեր

Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 14-ին Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Լոնդոնի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը: Բանաձեւը քվերակության է ներկայացրել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամներից մեկի՝ մեր հայրենակից Արա Իսքենդերյանի նախաձեռնությամբ եւ Լոնդոնի հայ համայնքի նախագահ Արա Ալամուտյանի, Իլինգի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Սեւան Արթինի աջակցությամբ: Այս որոշմամբ Հայաստանից բերված եւ…

ՀՅԴ-120. Վերանորոգման հրամայականը շեշտելով

ՀՅԴ-ի 120-ամեակին առիթով կազմակերպուած ձեռնարկները եզրափակուեցան հոգեպնդիչ տօնակատարութեամբ, որ տեղի ունեցաւ Կիրակի, Դեկտեմբեր 12ի երեկոյեան, Կլենտէյլի «Հայ Սքուլեի հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ աւելի քան 1500 հայորդիներու: Սրահը յորդած էր խուռներամ բազմութեամբ եւ շուրջ 200 հոգի, տեղի չգոյութեան պատճառով, ստիպուեցաւ մեկնիլ։ Հանդիսութեան բացումը կատարուեցաւ ՀՅԴ Պատանեկան Միութիւններու խորհրդանշական՝ 120 պատանիներէ բաղկացած, երգչախումբին ելոյթով: Խմբավար Միքայէլ Աւետիսեանի առաջնորդութեամբ,…

Մի հետաձգեք թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը

Յարգելի տիկին խօսնակ, թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը ներառէք Ներկայացուցիչների Տան օրակարգի մէջ: 111-րդ կոնգրեսի նստաշրջանը յետաձգուել է մինչեւ օրացուցային տարուայ փոփոխութիւնը 2011 թուականին. Յարգարժան Նանսի Փելոսին եզակի հնարաւորութիւն կունենայ, որպէս Ներկայացուցիչների Տան խօսնակ իր պաշտօնավարութեան ժամանակաշրջանը աւարտել բարոյական մի ուժեղ ներկայացումով: Նրա ուժերի սահմաններում է գտնւում դասաւորել Ներկայացուցիչների Տան օրակարգը եւ քուէարկութեան դնել այն բանաձեւը,…

Բաց նամակ՝ ընտրական օրենսգրքի բարեփոխման համաժողովին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի բաց նամակը Ընտրական օրենսգրքի բարեփոխման համաժողովին: Ամեն անգամ, երբ Հայաստանում սկիզբ է առնում հերթական նախընտրական շրջանը, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ, մեր հասարակությունն արդեն բոլորին ձանձրացրած մի պատկերի ականատես Է դառնում: Իշխանությունները բուռն գործունեություն են ծավալում ՀՀ Ընտրական օրենսգրքի բարելավման, կատարելագործման և եվրոպական չափանիշներին հասցնելու ուղղությամբ: Եվ…

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով

Փարիզի Հայ Մշակոյթի տան մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը, որուն մասնակցեցան ՀՅԴ մարմիններու եւ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչներ՝ Մեծ Բրիտանիայէն, Ֆրանսայէն, Պելճիքայէն, Հոլանտայէն, Գերմանիայէն, Պուլկարիայէն, Յունաստանէն, Կիպրոսէն: Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբի եւ Պրիւքսէլի գրասենեակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի…

Սոցինտերնի զինաթափման հանձնախմբի ժողով՝ Մոսկվայում

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը մասնակցել է Պետդումայում կազմակերպված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) Զինաթափման հանձնախմբի ժողովին: Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված նիստին քննարկվել են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությանը, հակահրթիռային պաշտպանությանը, միջուկային զինաթափմանն ու ռազմավարական նշանակության հարձակողական նշանակության սպառազինության կրճատմանը վերաբերող հարցեր: Քննարկումներին մասնակցել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան, Սոցինտերնի Զինաթափման հանձնախմբի նախագահ,…

ԵԽԽՎ Պատվիրակութեան այցը Լեռնային Ղարաբաղ

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց, թէ 27-31 Հոկտեմբերին Եւրոպական Խորհրդարանէն պատուիրակութիւն մը այցելած է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, ուսումնասիրելու համար ղարաբաղեան հակամարտութիւնը։ Իրենց այցելութեան ընթացքին, տիկին Միշել Րիվազի («Կանաչներ-Եւրոպական Ազատ Դաշինք», Euronest պատուիրակութեան անդամ) եւ պրն. Տամիէն Ապատ (Եւրոպական Ժողովրդական Կուսակցութիւն, Euronest-ի եւ ԵՄ-Հարաւային Կովկաս խորհրդարանական պատուիրակութեան անդամ), Եւրոխորհրդարանի աշխատակազմի ընկերակցութեամբ, խորացուցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան…

Հայ Դատի խորհրդաժողով Պէյրութում

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պուրճ Համուտի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Հայ դատի յանձնախումբերու եւ մարմիններու ներկայացուցիչներու միօրեայ խորհրդաժողովը` նպատակ ունենալով քննարկել Միջին Արեւելքի մէջ գործող Հայ դատի մարմիններուն դժուարութիւններն ու աշխատանքները` շրջանային ներկայ քաղաքական զարգացումներուն լոյսին տակ: «Այս հանգրուանին, մեկնելով տարածաշրջանին մէջ արձանագրուած քաղաքական իրադարձութիւններէն եւ նկատի ունենալով Միջին Արեւելքի…

Հաղորդագրութիւն

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պէյրութի մէջ կայացաւ Միջին Արեւելքի երկիրներու մէջ գործող Հայ դատի մարմիններու եւ յանձնախումբերու ներկայացուցիչներու խորհրդաժողովը£ Կը մասնակցէին Լիբանանէն, Սուրիայէն, Իրանէն, Եգիպտոսէն, Քուէյթէն եւ Ծոցի երկիրներէն ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կը նպատակադրէր քննարկել Միջին Արեւելքի մէջ Հայ դատի նոր մարտահրաւէրները եւ այս ծիրին մէջ` յստակացնել գաղութներու նպատակաուղղուած աշխատանքը ծաւալելու նոր մեքանիզմներ, որոնք…

ՀՕՄ-100. Միշտ ժողովրդի կողքին

Երևանում անցկացվում են Հայ Օգնության Միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Հայրենիք են ժամանել ՀՕՄ-ուհիներ` աշխարհի 26 երկրներից: 100-ամյա կազմակերպությունը հիմնադրվել է Նյու Յորքում` 1910-ին, իսկ այսօր արդեն գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում 15.000 ՀՕՄ-ուհիների: ՀՕՄ-ուհիներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու…