ԶԼՄ-ներուն մէջ

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին “Hotel du Collectionneur” հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Ավանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական…

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում

Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ Նամակում Միշելը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը , որը տարածվում է Արեւելյան…

Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախին օգնություն…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է 2018թ. առաջնահերթ ծրագրերը ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է ընթացիկ տարվա համար հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները: Ինչպես նշում է Asbarez-ը, դրանք վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերի ամրապնդմանը: Տեսանյութում ելույթ է ունենում…

Արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար առաջարկվող միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: «Միջազգային հանրությունը նաև առաջարկում է հիմնախնդիրը լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելով: Միջազգային հանրությունը ցանկանում է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը միայն…

Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: Նա նշեց, որ մոտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նվազեցվել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պետք է մոտ 20 դրամի չափով ազդեցություն ունենար գների վրա: Բայց…

Նորմալ չէր, որ Մակրոն-Էրդողան հանդիպմանը չքննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, մենք դատապարտում ենք դա

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ և հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հայտարարություններով էր հանդես եկել: Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը ներկայացրեց՝ իրենց հայտարարության մեջ նշել էին, որ դեմ չեն, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հանդիպումներ լինեն, բայց երբ Ֆրանսիայի պես…

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի…

Ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհությունների հիմքում ընկած են և՛ սոցիալական դժգոհությունները, և՛ արտաքին ազդակները։ Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ նման բողոքի ալիքները Իրանում նախկինում էլ են եղել, այն իր բնույթով աննախադեպ չէր: Իսկ այն, որ վերջին տարիների ընթացքում դժգոհություններ կային երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, ակնհայտ էր: Դժգոհությունները, ըստ…

Հայ համայնքը չեզոքություն է պահպանում

Դերենիկ Մելիքյանի խոսքով՝ Իրանի հայ համայնքը պետականության պահպանման և քաղաքական իրավիճակի կայունացման կողմնակիցն է, բայց եթե ժողովրդի պահանջն արդար է լինում՝ ապա իրենք միանում են այդ պահանջին: Իրանում վերջին երկու օրերին հակաիշխանական ցույցեր տեղի չեն ունենում: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց Թեհրանի հայալեզու «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ…

Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է

Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժվարություններով, բայցև՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռեիսյանը կարևոր է համարում դեռ 2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը, որը հույս ներշնչեց հետագա դրական…