ԶԼՄ-ներուն մէջ

Վաղուց ժամանակն է գիտակցել, որ միջազգային հանրության հետ հույսեր կապելը զուր է

«Արցախում երբեք խուճապային տրամադրություն չի եղել, նույնիսկ անցած ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում։ Սահմանային լարվածությունը դարձել է, կարծես թե, առօրյա իհարկե նաև մտահոգիչ, բայց բոլոր դեպքերում Արցախն իր առօրյա կյանքով ապրում է, արարում, ստեղծագործում»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության աճին, ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատգամավորը…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին կքննարկի թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Բանաձևի հեղինակներն են…

Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։ Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Կոնգրեսին շարունակել Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսում արտաքին հատկացումների հարցերով զբաղվող օրենսդիրները շարունակեն օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությանը: Ինչպես նշում է Asbarez-ը, ANCA-ի նպատակն է 2018 ֆինանսական տարվա օրինագծում ԱՄՆ կողմից տևական ժամանակ ֆինանսավորվող Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ներառումը: Աղբյուրը մանրամասնում է, որ ականազերծման ծրագիրն իրականացնում է «HALO Trust» ոչ պետական կազմակերպությունը,…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը որակական բարենորոգումների փաթեթ է

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին: Հիշեցնենք. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ նոր համաձայնագրի ստորագրման թիրախային ժամկետը նոյեմբեր ամիսն է: – Պարոն Դեմիրճյան, ի՞նչ…

Պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն

Հարցազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ -ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Ռուսաստանի ԱԳՆ-ի հասցեական հայտարարությունները որոշ վերլուծաբանների թույլ են տալիս ենթադրել, թե գործ ունենք իրավիճակի փոփոխության հետ: Այդպե՞ս են մտածում նաեւ Արցախում: -Այդ հայտարարությունները, իհարկե, որոշակի ակտիվություն են նշանակում, բայց դա չի ենթադրում, որ կա նաեւ իրավիճակի փոփոխություն, քանի որ չկան դրա հիմքերը: Իսկ…

Արամ Համբարյանը վկայություն կտա Կոնգրեսում Էրդողանի թիկնապահների գործով լսումների ժամանակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայի գործերի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ վկայություն կտա։ Մայիսի 25-ին նախատեսված նիստը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի հետաքննության մասն է։ Ելույթ կունենան նաեւ եզդիների համայնքի ներկայացուցիչ Լուսիկ Ուսոյանն ու բողոքի ակցիայի կազմակերպիչ Մուրատ Յուսան։ Երկուսին էլ Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժանաբար…

ԱՄՆ-ը կրճատում է Հայաստանի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրապարակել է 2018թ. հարկային տարվա բյուջեի խորհրդատվությունները Կոնգրեսին, որով նախատեսվում է բյուջեի զգալի կրճատում, գրում է Masis Post-ը՝ վկայակոչելով Հայ Դատի հայկական հանձնախումբը: Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 20.4 մլն դոլարից դառնալով 6.8 մլն: Նախկին խորհրդային հանրապետություններից Վրաստանին և Ուկրաինային հատկացվող օգնությունը կկրճատվի համապատասխանաբր 58 և 70…

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին դիմել Կոնգրեսի անդամներին՝ պահանջելով անհապաղ արտաքսել Թուրքիայի դեսպանին՝ որպես բողոքի նշան Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Էրդողանի կարգադրությամբ դաժան հարձակման դեմ։ Ավելի վաղ սենատոր Ջոն Մակկեյնը ու Կոնգրեսի առաջնորդները դատապարտել էին Վաշինգտոնում Թուրքիայի…

Թուրքիան դեռ կարողանում է կաշառել մարդկանց Վաշինգտոնում

Անհանդուրժողականությունն և բռնությունը Վաշինգտոն բերելով՝ Էրդողանը բռնկեց ամերիկացիների՝ ներառյալ կոնգրեսականների, և լրատվամիջոցների զայրույթը․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների արարքի մասին՝ ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք իսկապես նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան, որն ուղղված էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմությանը, բերեցին Վաշինգտոն,…