ԶԼՄ-ներուն մէջ

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայի Սենատում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել: «Ամերիկացիները` Ալիևին. բռնությունը Միացյալ Նահանգների արժեքներից չէ» խորագրով տեսանյութում մեջբերված է պատգամավորի խոսքից մեկ հատված, որտեղ խոսում է իբր ԱՄՆ-ի հետ միացյալ արժեքներ դավանող Ադրբեջանի մասին: Երեսուն վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրված են Բաքվում ու այլ քաղաքներում քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական եւ ափամերձ շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի հանձնախմբից, այս նոր գրասենյակն առանցքային նշանակություն կունենա հայ-ամերիկյան գործակցությունն այս շրջանում խթանելու և ընդլայնելու հարցում: Կալիֆոռնիայի կենտրոնական և ափամերձ շրջանը ներառում է Սանտա Բարաբարա, Օքսնարդ, Վենտուրա և Սան Լուիս Օբիսպո քաղաքները: Այստեղ են գտնվում նաև երկու աշխարհահռչակ…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկայահայությանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայությանը հետամուտ լինել, որպեսզի իրենց օրենսդիրները մասնակցեն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազգային ազատագրական շարժմանը նվիրված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից` «Արցախը զգում է մեր կարիքը, նրա քաջ ժողովուրդը արժանի է մեր աջակցությանը» կոչով ANCA-ն դիմել է ամերիկայի հայությանը` ստանալու իրենց օրենսդիրների աջակցությունը Արցախի ազատության և անվտանգության…

ԼՂՀ ԱԺ նախագահը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղայան հիմնախնդրի հարցում Արցախի դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն մեկնարկել է մարտի 4-ից, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով: Այցի ծրագրի…

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արձագանքել են հայ համայնքի դիմումին

Ֆրանսիայի ոստիկանությունը դատախազությանն է փոխանցել ադրբեջանցիների` անօրինական կերպով Ֆրանսիայի խորհրդարանի շենք ներթափանցելու գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: «Դատախազությունը մեկ շաբաթվա ընթացքում կհաղորդի, թե երբ կսկսվեն դատալսումները: Միանշանակ, մենք այս գործը մինչեւ վերջ կտանենք», – նշել է Վարժապետյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի…

Նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմինին Սումկայիթի Ջարդերու 25-ամեակի Նշում

Սումկայիթի եղեռնագործութեան 25-ամեակին առիթով, նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական մարմինին Սումկայիթի զոհերու յիշատակին հոգեհանգստեան արարողութիւններ տեղի ունեցան Լիբանանի հայկական երեք յարանուանութիւններու բոլոր եկեղեցիներուն մէջ: Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ քարոզեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան: Պատարագէն ետք Ազգային առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ յիշատակի հաւաք: Յաջորդաբար խօսք առին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի…

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բողոքի ցույցն իրականացվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն…

Հոգեհանգստեան արարողութիւն՝ Սումգայիթի զոհերի յիշատակին

Երէկ՝ ուրբաթ, մարտի 1-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Սումգայիթում ադրբեջանական վայրագութեանց զոհ գնացած անմեղ հայորդիների հոգիների խաղաղութեան համար: Կրօնական արարողութեանց նախագահեց եւ օրւայ առիթով քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ…

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA), Փալոնը (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) հայկական ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել է նախագահ Իլհամ Ալիևի կառավարության` բռնության և ահաբեկման մթնոլորտ ստեղծելու, հակահայկական ատելություն սերմանելու շարունակական ջանքերը: Կոնգրեսականն ընդգծել է, որ…

Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ազգային ժողովում ադրբեջանցիների սանձազերծած միջադեպը

Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է նախօրեին երկրի Ազգային ժողովում «Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառման ժամանակ ադրբեջանցի սադրիչների կողմից հրահրված միջադեպը: «Մենք ցավում ենք պատահարի համար և դատապարտում ենք փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած բռնությունը: Ֆրանսիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև…