ԶԼՄ-ներուն մէջ

«Ես Ընտրեցի Բերձորը Եւ Վերջ, Այստեղ Պիտի Ապրիմ». Գամիշլիէն Քաշաթաղ Ներգաղթած Վ. Պօղոսեան

Սուրիոյ Գամիշլի աւանէն Վարդան Պօղոսեան արդէն ամիսէ մը ի վեր իր ընտանիքին հետ գաղթած է Սուրիայէն եւ հաստատուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն՝ Քաշաթաղի շրջան, Բերձոր քաղաքին մէջ: Այս մասին կը յայտնէ «Medialab»ը: Շուրջ մէկ տարիէ ի վեր տեղի ունեցող Սուրիոյ ներքաղաքական պատերազմական թէժ իրավիճակին պատճառով Վարդանը, եղբայրը, կինը, ծնողները եւ միւս հարազատները ստիպուած բնակութիւն հաստատեցին Քաշաթաղ…

Լիբանանահայերի շրջանում խուճապ եւ տագնապային տրամադրություններ չկան

Լիբանանի հայկական համայնքում իրավիճակը հանգիստ է. խուճապային եւ տագնապային տրամադրություններ հայերի շրջանում չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` ավելացնելով, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան զինված ընդհարումներ են տեղի ունեցել, սակայն լիբանանյան բանակը կարողացել է վերահսկել իրավիճակը: Գանտահարյանի խոսքով` կառավարության շենքը, որտեղ բախումներ էին տեղի ունեցել, այժմ բանակի անմիջական…

Ամերիկայի հայերը չեն աջակցի ոչ Օբամային, ոչ Ռոմնիին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին – Մեկ ամսից քիչ է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Ո՞ւմ է աջակցում Ամերիկայի հայկական համայնքն այս անգամ: – Եթե մենք չենք տեսնում արդյունքներ, ապա չենք կարող տեսնել նաեւ հատուկ վերաբերմունք թեկնածուների նկատմամբ հայկական համայնքի կողմից: Մենք ունենք շատ բարեկամներ Կոնգրեսում եւ դեմոկրատների, եւ հանրապետականների…

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը հույսեր է կապում Իսրայելի ընտրվելիք խորհրդարանի` Քնեսեթի հետ

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: «Վերջին քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման արտահայտվեցին: Հույս ունենանք, որ վերընտրվելու պարագայում դրական տեղաշարժ կլինի ճանաչման ուղղությամբ»,- ասաց Հակոբ Սեւանը:…

Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Պելճիքայի Եւ Լիւքսամպուրկի Մէջ Հունգարիոյ Դեսպանին Հետ

Եւրոպայի Հայ դատի գրասենեակէն պատուիրակութիւն մը այցելեց Պելճիքայի եւ Լիւքսամպուրկի մէջ Հունգարիոյ Հանրապետութեան մնայուն դեսպան Քովաչ Թամաս Իվանի, որ հանդիպման ընթացքին նաեւ կը ներկայացնէր Հունգարիոյ երկու մնացեալ ներկայացուցչութիւնները` ՕԹԱՆ-ի ու Եւրոպական Միութեան մէջ: Հանդիպման նպատակն էր Հունգարիոյ իշխանութիւններէն բացատրութիւններ պահանջել Ռամիլ Սաֆարովի արտայանձնման գծով, եւ առաջարկել քայլեր` ուղղուած Հայաստանի եւ Հունգարիոյ միջեւ կապերու վերահաստատման: Դեսպանը…

«Ազգային Ազատ Հոսանքին Հետ Ընտրական Մեր Դաշինքը Հաստատ Է, Իսկ Այլոց Հետ Գործակցութեան Կարելիութիւն Կայ» Ընդգծեց Յ. Բագրատունի

«Ազգային Ազատ Հոսանքին Հետ Ընտրական Մեր Դաշինքը Հաստատ Է, Իսկ Այլոց Հետ Գործակցութեան Կարելիութիւն Կայ» Ընդգծեց Յ. Բագրատունի Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ երեկոյեան «Մանար» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ ընտրական նոր օրէնքի մշակման ջանքերուն` շեշտելով, որ Լիբանանը 50 ընտրաշրջանի բաժնող ընտրական օրինագիծը լիբանանահայերուն հետ կը վարուի այնպէս մը,…

Մոսկվահայ ուսանողները հանդիպել են Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավարի հետ

Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Մոսկվայում ուսանող հայազգի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում: yerkirmedia.am

«Հայութիւնը Լաւ Վիճակի Մէջ Է Ամբողջ Լիբանանի Տարածքին» Ընդգծեց Յ. Բագրատունի

«Ազդակ».- Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Նահար» օրաթերթին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին նշեց, որ հայութիւնը Պուրճ Համուտի մէջ եւ ամբողջ Լիբանանի տարածքին լաւ վիճակի մէջ է: Ան շեշտեց, որ Պուրճ Համուտի մէջ ապահովական կայունութեան պահպանումը լիբանանեան պետութեան պատասխանատուութիւնն է եւ ոչ թէ ՀՅ Դաշնակցութեան պատասխանատուութիւնը: «Մենք շրջանը չենք փակեր, անհատական ապահովութեան դրութիւն…

Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի Պատուիրակութեան Հանդիպումները Թիֆլիսի Եւ Ջաւախքի Մէջ

ՊՐԻՒՔՍԵԼ.- Յունիսի երկրորդ կէսին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբի (*) ատենապետ Գասպար Կարապետեան այցելեց Վրաստան` Թիֆլիս եւ Ջաւախք: Բոլոր հանդիպումներուն ընթացքին Գասպար Կարապետեանին ընկերակցեցաւ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբի Թիֆլիսի գրասենեակի պատասխանատու Սլաւա Մեժտոյեանը: Հայ դատի Եւրոպայի յանձնախումբին ատենապետը, Պրիւքսելի մէջ Վրաստանի դեսպանատան միջոցով առնուած ժամադրութիւններով, Թիֆլիսի մէջ հանդիպումներ ունեցաւ Վրաստանի վերահամարկումի պետական նախարարութեան եւ արտաքին…

«Լիբանանի պաշտպանութեան ռազմավարութիւնը բոլորին համար կարեւոր է»

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Նահար» օրաթերթին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Լիբանանի քաղաքական բեմը յուզող հարցերուն, ինչպէս նաեւ Ազգային երկխօսութեան խորհուրդի նիստերուն, յատկապէս այսօր տեղի ունենալիք նիստին, որուն ընթացքին պիտի քննարկուի Լիբանանի ազգային պաշտպանութեան ռազմավարութիւնը: Յ. Բագրատունի յայտնեց, որ այս առիթով հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյման շարք մը խորհրդակցութիւններ կատարած է…