Հ.Յ.Դ.-ի մասին

Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարություն 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դեմ ոճրագործության իրականացման հերքումը: Փաստորեն անմեղսունակ է ճանաչվել մի հանցագործ, որը հերքում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, դա անվանելով ՙմիջազգային սուտ՚, իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցվածքը միտում ունի դառնալ նախադեպ և առիթ…

Դասախոսները հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ

Այսօր ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում Արցախի մի շարք դասախոսների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում դասախոսական կազմի եւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիման հիմնական հիմնական թեման երիտասարդության եւ ուսանողության հիմնախնդիրներն էին: Քննարկվել են Արցախի երիտասարդության ներգրավվածության մակարդակը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, երիտասարդության դերը երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման շուրջ հարցեր: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատասխանել եւ պարզաբանումներ…

Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին. Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ պետական վիճակախաղի մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գոհ է պետական վիճակախաղի տոմսերի վաճառքից և դեկտեմբերի 28-ին կազմակերպված խաղարկության արդյունքներից: Նա հույս ունի, որ արդեն այս տարվա մայիսին կթողարկվեն ավելի մեծ խմբաքանակով վիճակախաղի տոմսեր, և տարեվերջին կկազմակերպվի արդեն մեկ միլիոն տպաքանակ ունեցող վիճակախաղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հնարավորություններով իրագործել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը: Նշենք, որ այս տարի ծրագիրը…

Արցախում ապրում է 140 000 պահակ

Հարցազրոյց ԼՂՀ փոխ վարչապետ Արթուր Աղաբէկեանի հետ 1994-ին՝ զինադադար կնքելուց յետոյ, Արցախը կանգնեց կոշտ իրականութեան դէմ յանդիման: Երկրի խաղաղութիւնը խաթարուած էր՝ աւերուած ենթակառուցուածքներ, կաթուածահար համակարգեր, փլատակների վերածուած բնակավայրեր, ահռելի ընկերային բեռ: Անցաւ ընդամէնը երկու տասնամեակ: Թւում է բաւարար ժամանակ է ամէն ինչ զրոյից սկսելու եւ մեծ յաջողութիւնների հասնելու: Յատկապէս, որ կը գտնուեն մարդիկ, ովքեր օրինակներ…

Հաջորդ տարի ԼՂՀ համայնքների զարգացման ու հայրենադարձության ծրագրերին կուղղվի 300 մլն դրամ

Արցախում ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությանն ընդառաջ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 միլիոնը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ…

Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

-Պարոն Աղաբեկյան, գրեթե երկու շաբաթ է մնացել «Ազգային առաջին վիճակախաղի» խաղարկությանը: Աշխարհի տարբեր երկրներից անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Մի քանի անգամ իրազեկել եք, որ ՀՅԴ-ն մեծ քանակությամբ վիճակախաղի տոմսեր է սպառել: Այսօր, երբ քիչ ժամանակ է մնացել խաղարկությանը, կմանրամասնեք, թե ի՞նչ փուլում է գտնվում եւ իրականում ինչպե՞ս է տեղի ունենում վիճախակախաղի տոմսերի սպառումը: -Մեծ…

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նամակը ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, 2013 թվականի Հոկտեմբերի 15-ին, պաշտոնական պատվիրակության կազմով մասնակցել է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող Եվրոպահայության 3-րդ համաժողովին: Արցախի նախագահը նաեւ ելույթ է ունեցել համաժողովում ՝ անդրադառնալով Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այլ թեմաների: Համաժողովին մասնակցության առիթով Բակո Սահակյանը նամակ է հղել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի…

Այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է մեկտեղվեն պետական, քաղաքական ու հասարակական շահերը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն Արցախի Հանրապետությունում իշխանության մաս է կազմում ևս երկու քաղաքական ուժերի՝ ՙԱզատ Հայրենիքի՚ և ՙԱրցախի Ժողովրդավարական կուսակցության՚ հետ միասին։ ՀՅԴ Արցախի կառույցն ամենատարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախում Դաշնակցությունն իշխանության մաս կազմելով՝ կրում է իշխանության մեջ գտնվելու պատասխանատվության իր չափը։ Անշուշտ, առաջին հերթին կրում է քաղաքական պատասխանատվություն։ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գործունեության երկամյա…

Դաշնակցությունը դեմ է մենաշնորհների տրամադրմանը

ԼՂՀ ԱԺ խմբակցությունը դեմ է քվեարկել խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Ընդերքի մասին օրենսգրքին>> եւ «Բնապահպանական վերահսկողության մասին>> ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրենքների նախագծերի փաթեթին։ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանը հավաստեց, որ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների լուծմամբ…

Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել

Yerkir.am-ի հարցազրույցը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: – Պարո’ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները: – Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար խոսելու…