Հ.Յ.Դ.-ի մասին

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար

Հարցազրույց Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսի հետ Հաշվի առնելով վերջերս ավելի ու ավելի մեծ ծավալներ ընդգրկող անդրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ Aparaj.am-ը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով նաև այցելել էր Արցախ: -Հարգելի պրն Տրիանտաֆիլիդես, ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանական ագրեսիայից հետո…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ-ում կրկին բարձրացրեց գազի գինը

Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը եւս մեկ անգամ բարձրացրեց գազալցակայաններում գազի գնի հարցը: ԱԺ դաշնակցական պատգամավոր Կամո Բարսեղյանը կառավարությանը հիշեցրեց, որ մի քանի անգամ հարցը բարձրացվել է խմբակցության կողմից, սակայն առ այսօր որեւէ էական քայլեր չի ձեռնարկվել: Եվ հարց է ուղղել կառավարությանը, թե ինչ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ: Արտադրական…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով Խորհրդային Միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից…

Արցախում նշվել է ՀՅԴ հիմնադրամնան 123-ամյակը

Դաշնակցության հիմնադրման 123-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում սփռված կուսակցության կառույցներում: 123 տարի առաջ հայ ժողովրդի ու Հայաստանի դարավոր ստրկության եւ դրան հետեւող ազգային կործանման ստույգ վտանգի դեմ պայքարելու եւ հայ ժողովրդի նոր երազներն ու իղձերը հաղորդելու նպատակով ծնունդ առավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Միաժամանակ ե՛ւ հեղափոխական, ե՛ւ ազգային կազմակերպության իր նկարագրով՝ ՀՅԴ-ն…

ՀՅԴ-ն առկա մարտահրավերներին նայում է բաց աչքերով եւ պատրաստակամ՝ մասնակիցը լինելու դրանց լուծմանը

ՀՅԴ 123-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցող միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը տոնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 123-ամյակը, տոնում են, որպեսզի վերաիմաստավորեն մեր անցյալը՝ ներկայի և ապագայի խնդիրների լուծմանը պատրաստակամության երդում տալով: ,- ասաց նա: ՀՅԴ…

ՀՅԴ շարքերը համալրվեցին նոր ընկերներով

Արցախում տոնում են ՀՅԴ 123-ամյակը: Տոնի առթիվ Բեկորի հուշաքարի մոտ տեղի ունեցավ երդման եւ խոստման արարողություն: Մի խումբ ընկերներ համալրեցին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքերը: Հատկանշական է, որ ընկերները երդվեցին Արցախի “Անտառ” կոմիտեի առաջին դրոշի վրա, որը 1989-ին ընկեր Հրայր Մարուխյանը նվիրեց ՀՅԴ Արցախի կառույցին: Դրոշի վրա երդվել են տասնյակ ընկերներ, այդ թվում՝ Աշոտ Բեկորը,…

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի երիտասարդների հետ

Հունվարի 10-ի երեկոյան ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպման ժամանակ Արթուր Աղաբեկյանն անդրադարձավ երեք կարևոր հարցերի, որոնք հուզում են Արցախի երիտասարդությանը: Նախ՝ նա խոսեց Արցախում պատերազմի վերսկսման խոսակցություններից և հավաստիացրեց երիտասարդներին, որ պատերազմի վերսկսման վտանգ մոտակա տարիներին չկա և չի էլ կարող լինել: «Պատերազմը հեռու է մեզնից, որովհետև…

Արցախցի երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ստիպել են լսել իրենց պահնաջը

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում տեղի ունեցած ընդհարումների եւ դրա շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ համարժեք գնահատակի հետ կապված ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ “Արամ Մանուկյան” ուսանողական միությունների նախաձեռնությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին նամակ են հղել Արցախի մի շարք քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւեր եւ այլ երիտասարդական ու հասարակական կազմկերպություններ: Նամակը հանձնելու համար…

ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ

Գաղտնիք չէ, որ Արցախի բնակչության զգալի մասը բանկային տարբեր տեսակի վարկային պատքեր ունի: Փոքր եւ միջին վարկերը արցախցու համար անհրաժեշտություն են դարձել: Մեր համաքաղաքացիներից շատերը վարկ վերցնում են ոչ թե հենց բիզնես ծրագիր իրականացնելու համար, այլ շատ հաճախ՝ սովորական, կենցաղային հոգսերը հոգալու : Շատերը չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ, բանկերի կողմից մատչելի վարկերի գովազդի ազդեցության տակ,…

Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների…