Ղեկավար մարմիններ

Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ «Ապառաժ»-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթի ամբողջական տեքստը. «Արցախի Հանրապետության նախագահի հարգարժան թեկնածուներ պարոն Էդիկ Աղաբեկյան, պարոն…

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբի կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ և ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ: Աղվան Վարդանյանը ներկայացրեց այցի նպատակը, տեղեկացրեց Արցախի պաշտոնական շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին: Քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքին քաղաքականությանը վերաբերող մի…

ՀՅԴ-ն համոզված է եղել, որ ԼՂ սահմանադրական փոփոխությունները թելադրված չէին նախագահի այս կամ այն թեկնածուի անվամբ

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախորդ 2 ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն աջակցել է գործող Բակո Սահակյանին, հետևաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում ևս նույն ընթացքը շարունակվի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Դիտարկմանը, թե Արցախում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից առաջ կարծիքներ կային, որ…

ՌԴ-ն գործուն քայլեր չի ձեռնարկի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ուղղությամբ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողո­վուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Հա­յաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն էլ Tert.am –ի…

Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է հարցին լուծում տալ

Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Արցախի Հանրապետությունը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մաս: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի մասնակցության: «Հայաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ այդ…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը…

«Ապառաժ»ի խմբագրական. Ելնելով պետության գոյության փաստից

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձությունները բավականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թե նախօրոք ծրագրված սցենարով Քաթարը հայտնվեց արաբական աշխարհի խորթ եղբոր դերում: Հիմնական մեղադրանքը թեև միջազգային ահաբեկչությանը նյութական միջոցներ հատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելության շեմին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հասցեին հնչեցված իրանամետ հայտարարությունն էր: Մյուս կարևորագույն իրադարձությունը Թեհրանում տեղի ունեցած…

Պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն

Հարցազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ -ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Ռուսաստանի ԱԳՆ-ի հասցեական հայտարարությունները որոշ վերլուծաբանների թույլ են տալիս ենթադրել, թե գործ ունենք իրավիճակի փոփոխության հետ: Այդպե՞ս են մտածում նաեւ Արցախում: -Այդ հայտարարությունները, իհարկե, որոշակի ակտիվություն են նշանակում, բայց դա չի ենթադրում, որ կա նաեւ իրավիճակի փոփոխություն, քանի որ չկան դրա հիմքերը: Իսկ…

Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շարունակվում են ապրիլյան պատերազմում զոհված սպաների ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Այդ առիթով մայիսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի Ստեփանակերտի գրասենյակում էին զոհված զինծառայողների ընտանիքները, ուր մինչև 18 տարեկան թվով 24 երեխաների նվիրաբերվեց դրամական աջակցություն: Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, հօմուհիներ արտասահմանից և Արցախից: Զոհված սպաների ընտանիքի…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Պոլ Միրցը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը: Ապրիլի 27-28-ը միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն կանցկացնի Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Վերջին 25 տարիների ընթացքում Պոլ Միրցը դասավանդել է ավելի քան 100…