Ղեկավար մարմիններ

Հանդիպում ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, դրական գնահատելով Արցախում և նրա սահմաններից դուրս ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, խմբակցության աջակցությունը հայտնեց տարբեր ծրագրերի իրականացման գործում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ «Դաշնակցություն» խմբակցությունն առանձնանում է իր արտասահմանյան կապերով: «Արտասահմանյան 3 այցելություն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպվել…

Արթուր Մկրտչյանի հիշատակի օրը

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 25-ամյակը: Այդ առիթով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշաքարին: «Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչյանը»,- այս հարցով դիմեցինք «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին. «Իմ կարծիքով Արթուր Մկրտչյանը փորձեց բարոյականությունը…

Հայտարարություն

Դաշնակցությունն ընտրել է «Զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ: ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Փետրվարից Փետրվար

Համաշխարհային օրակարգ մուտք գործելը մեր երկրի նման փոքր երկրների և փոքրաքանակը ազգության համար բավականին դժվար է: Դեռ ավելին, համաշխարհային օրակարգում պատմական բարի համբավ վաստակելը և շրջադարձի առիթ դառնալը համարյա անհնարին է: Սակայն հայ ժողովրդին անցյալ դարում երկու անգամ այդպիսի առիթներ են տրվել 67 տարիների տարածությամբ՝ հենց փետրվար ամիսներին: Մեկը՝ 1921 թվականի փետրվարի 18-ին, իսկ երկրորդը՝…

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին խնդրել է չահաբեկել Արցախում ապրողներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին: «1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր…

Դիտորդների հայտարարությունները ապտակ է Ադրբեջանին

Փետրվարի 20-ին Արցախում կայացած Սահմանադրության հանրաքվեին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ 18 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն է ժամանել Արցախ: Դիտորդական խմբի առաքելության, հանրաքվեի քվեարկության ընթացքի և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: – Դիտորդական խմբի անդամները եղան Արցախի բոլոր շրջանների տարբեր ընտրատեղամասերում: Ինչպիսի՞ն էր քվեարկության…

Խորհրդարանական կառավարման համակարգն է համապատասխանում մեր ժողովրդի խառնվածքին

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ զրույցի թեման Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, նախագծի հանրաքվեն է: -Պարոն Բալայան, 2017թ. փետրվարի 20-ին Արցախում նշանակված է Սահմանադրության նախագծի հանրաքվե: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՅ Դաշնակցության դիրքորոշումը: -Դաշնակցությունը, որպես ձևավորված կուսակցություն, իր գոյության ողջ ժամանակահատվածում, առավել ևս՝ մեր նորօրյա ժամանակահատվածում, պետականության գոյության տարիներին չի գործել պատահական…

Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ` բարևում են

Դեպի Հադրութ տանող ճանապարհի ամբողջ ընթացքում մի տեսակ անհանգիստ էի, որովհետև դժվար ու պարտավորեցնող է գրել այն մարդու մասին, ում ոչ մի անգամ չես տեսել, բայց ում մասին շատ ես լսել: Հեռախոսով աշխատավայրը ճշտելուց հետո` ահա Հադրութի շրջվարչակազմի շենքի մոտ եմ, աստիճաններով բարձրանում եմ դեպի «Դիզակ» թերթի խմբագրություն: Ներս մտնելուց հետո Երմոնյա Զաքարյանի բարեհամբույր ժպիտն…

«Ապառաժ»-ի խմբագրական. Թոթափենք ստրկամտությունը

Յուրաքանչյուր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանության: Պաշտպանություն՝ նախ և առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցված է, որ ուժի կենտրոնացումը մանավանդ քիչ ռեսուրս ունեցող համակարգերում կարող է աղետաբեր լինել և անցանկալի հետևանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմության մեջ այս իրականությանն ականատես ենք եղել. հիշենք Վարդանանց ու Վահանանց պատերազմները և…

ՀՅԴ առաջարկները չեն ընդունվել. Դաշնակցությունը դեմ է Արցախի Սահմանադրության նախագծին

Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմունքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում: Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ պատասխանատվությունը` «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ: Այս մասին Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ այսօր կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն»…