Ղեկավար մարմիններ

Արցախի փոխվարչապետն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիից հետո, ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է տեղի ունեցել նաեւ Շարժայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Պիեռ Քեոսեյան» սրահում ՀՀ պետական օրհներգին հաջորդել է Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային իշխանությունների ատենապետ Արա Քեոսեյանի բացման խոսքը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել…

Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին (ամբողջությամբ) -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն: -Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի,…

Ղարաբաղը պատրաստ է ընդունել սիրիահայ փախստականների

«Թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի նկատամբ կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում: «Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային,…

Արցախի վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կոչ է անում ներդնումներ կատարել Արաքսի հովտում, մասնավորապես զբաղվելով հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու այգեգործությամբ: «Կառավարությունը լուրջ ներդնումներ է կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե’ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, ե’ւ այգեգործությունը: Կառավարությունը գնացել է լուրջ ներդրումների, որպեսզի ապահովի Արաքսի հարավային ափը էլեկտրաէներգիայով, մոտ 27 կմ հոսանքի գիծ կառուցվեց, անհրաժեշտության դեպքում` պոմպակայաններ կտեղադրվեն,…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամների այցը ԼՂՀ

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյան և տնօրեն Վահան Վարդանյանը օգոստոսի 15-ից 17-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Քննարկվեցին սիրիահայ ընտանիքների հետագա բնակեցման, հինադրամի կողմից արդեն բնակեցված մի շարք սիրիահայ ընտանիքներին հետագա օժանդակություններ տրամադրելու և նրանց խնդիրներին առնչվող հարցեր:…

Շուշիում եւ Ասկերանում կազմակերպված ճամբարներում հայրենասիրության դասեր են կազմակերպվում

ՀՅԴ ԱՄՆ արեւմտյան ափի երիտասարդական միության ջանքերով ամառային ճամբարներ Արցախում գործում են 2009 թվականից։ Այս տարի էլ նման ճամբարներ են անցկացվել Ասկեանում եւ Շուշիում։ Մանրամասները՝ տեսանյութում

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…

Արցախցիներն արժանի են ամենաբարձր գնահատանքի. Արցախում են Արցախի բարեկամները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի 6 հոգանոց պատվիրակությունն ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ հուլիսի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետույթուն, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ: Հուլիսի 16-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն: Հուլիսի 17-ին առավոտյան խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահի հետ: Հանդիպման ժամանակ նախագահ…

Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք

Ռուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքները զարմացնում են Արթուր Աղաբեկյանին, ով մինչև ԼՂՀ փոխվարչապետ լինելը նախ Արցախյան ազատամարտի մասնակից է և երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ընդհանրապես, ըստ նրա իշխանությունների և վերլուծաբանների ակնհայտ զսպվածությունն ադեկվատ չէ մեր ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկյանը չի տեսնում հկառակորդ ուժերի անհավասարակշռություն,…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի նիստը

Հուլիսի 4-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հրավիրել է հերթական նիստը: Կենտրոնական կոմիտեն քննարկել է երկրի ներքին, սոցիալ-տնտեսական կյանքի եւ արտաքին քաղաքականության շուրջ հարցեր: ԿԿ-ն առանձնաբար անդրադարձել եւ հատուկ քննարկման նյութ է դարձրել ԼՂՀ արտգործնախարարի` երկրի արտաքին քաղաքականության շուրջ, ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերի եւ տեսակետների եւ, ընդհանրապես, երկրի արտաքին քաղաքականության շուրջ ռազմավարական նշանակության հարցեր:…