Արցախ

Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը

Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է լինել ցավոտ և՛ Ադրբեջանի, և՛ Ղարաբաղի համար: «Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար…

Նա միշտ առաջինն էր վճռորոշ մարտերում

Հոկտեմբերի 31-ին լրացել է Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է հերոսի հայրենի Աշան գյուղում, որին ներկա էին ԱՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մարտունու…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Մեծ Շենում

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները շարունակում են ծրագրային հանդիպումներ ունենալ Արցախի համայնքներում։ Այս անգամ խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը եւ Ռիտա Մնացականյանն այցելել են Մարտակերտի շրջան, հանդիպել շրջանի նորանշանակ վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, այնուհետեւ այցելել Մեծ Շեն եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովում…

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը արդյունավետ է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը բավականին արդյունավետ է և կարողանում է քիչ ուժերով նշանակալից արդյունքներ ապահովել»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է հոկտեմբերի 18-19-ը Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացած Եվրոպայի հայկական…

Հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք

«Մինչեւ հանդիպելն էլ գործնական առումով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք»,- նախագահների՝ Ժնեւում կայացած հանդիպումն այս կերպ է բնորոշել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Այս հանդիպումն, ըստ Իշխանյանի, հստակ նպատակ ունի, որ բանակցային գործընթացն ինչ-որ հիմքերի վրա դրվի: Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են նաեւ Սանկտ Պետերբուրգում: «Սա կլինի բանակցային գործընթացի…

Ոլորտի զարգացումը պետք ապահովել արդեն բարձր նշաձողից

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել բարձր նշաձողից: «Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք…

Հանդիպում Արցախի ՀՕՄ-ի վարչության հետ

Հոկտեմբերի 10-ին Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Արցախի Հայ Օգնության Միության վարչության միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ- Դաշնակցություն համագործակցության, առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Սարգիս Մեհրաբյանի թոռնուհին Արցախում

Այս օրերին Արցախում էին հայտնի դաշնակցական, քաղաքական ու ռազմական գործիչ Սարգիս Մեհրաբյանի (ավելի հայտնի Խանասորի Վարդան անունով) հարազատները: Սարգիս Մեհրաբյանը ծնվել է 1870թ. Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (հնում՝ Ղշլաղ) գյուղում: Իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն մասնակցել է հայ հասարակական, քաղաքական կյանքին, գլխավորել կարևոր նշանակության ռազմական գործություններ: Մահացել է 1943թ.՝ 73 տարեկան հասակում: Խանասորի Վարդանն ուներ…

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները (IUSY) տպավորված են Արցախով

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով երկօրյա այցով Արցախ են ժամանել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մի խումբ ներկայացուցիչներ՝ 17 երկրից 25 պատվիրակներ: Երիտասարդները սեպտեմբերի 30-ին հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ: Գայանե Գրիգորյանը ներկայացրել է երիտասարդական ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Արցախում ապրող երիտասարդների հիմնական խնդիրները, որոնք, ըստ…

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Արցախյան հիմնահարցը՝ շեշտելով, որ…