Պետական մարմիններում

Մեր պատասխանատվության չափը

«Ապառաժ»-ը շարունակում է ներկայացնել այսօր ընթացող ԱՀ ԱԺ հատուկ նիստի մանրամասները, որի ընթացքում խորհրդարանն անցումային փուլի համար ընտրելու է Արցախի նախագահի: Ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի ելույթը. «Հարգելի գործընկերներ, Հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ Որևէ մեկի ելույթը այս բարձր ամբիոնից չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուրս գիտակցում է իր…

Արցախի իշխանության որդեգրած քաղաքականությունն այսօր բխում է ՀՅԴ սկզբունքներից ու մեր ժողովրդի շահերից

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը կընտրի երկրի նախագահ: Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որի թեկնածությունը պաշտպանում են «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, որն առաջադրվել է «Շարժում-88» խմբակցության կողմից: Նոր սահմանադրության համաձայն՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչեւ 2020 թվականը, Արցախը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով՝ երկիրը կղեկավարի Ազգային ժողովի կողմից…

Ժամանակավոր դժվար իրավիճակից դուրս գալու ելքերն արդեն երևում են

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության հերթական այցն էր Արցախի հանրապետություն աննախադեպ ձևաչափով՝ բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: «Յուրաքանչյուր հանձնաժողով իր զուգահեռ հանձնաժողովի հետ աշխատանք կատարեց, պլանավորեց հետագա անելիքները, խմբակցություններն…

Վաղուց ժամանակն է գիտակցել, որ միջազգային հանրության հետ հույսեր կապելը զուր է

«Արցախում երբեք խուճապային տրամադրություն չի եղել, նույնիսկ անցած ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում։ Սահմանային լարվածությունը դարձել է, կարծես թե, առօրյա իհարկե նաև մտահոգիչ, բայց բոլոր դեպքերում Արցախն իր առօրյա կյանքով ապրում է, արարում, ստեղծագործում»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության աճին, ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատգամավորը…

ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդները Շուշիի տանկ-հուշարձանի մոտ պատվո պահակություն կազմակերպեցին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ կազմակերպեցին ավանդական դարձած պատվո պահակություն: Պահակության ընթացքում երիտասարդներին միացան ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, համակիրներ, հյուրեր ՀՀ-ից և Սփյուռքից: Շուշիի ազատագրման նախապատրաստական աշխատանքները, ընթացքն երիտասարդներին ներկայացրեց Եռատոնի առթիվ Արցախում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, Շուշիի ազատագրման մասնակից Արտաշես Մխիթարյանը: aparaj.am

Քննարկումներ` ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ

Մայիսի 5-ին Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ կայացել է «Աշխարհաքաղաքական իրողությունները և Արցախին սպառնացող վտանգները» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Արցախում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ կլոր սեղանի հրավիրման նպատակը աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում Արցախի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների…

Հանդիպում Արցախի Մարտունի քաղաքում

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ժողովրդի հետ խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, պատգամավորներին ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը: Մարտունեցիներին շնորհավորելով աշխատավորների միջազգային տոն օրվա, նաև առաջիկա մայիսյան տոների կապակցությամբ, Դավիթ Իշխանյանը…

Արցախի պայքարը արժեքների համար է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին: Մարտի 21-ին կայացել է պատգամավորների մամլո ասուլիսը: «Մեզ համար հետաքրքական է գալ և բացահայտել արցախյան իրականությունը»,- նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և ավելացրել, որ իրենց…

Փոքր բացթողումները չեն ազդել հանրաքվեի արդյունքներ վրա. միջազգային դիտորդներ

Այս օրերին դիտորդական առաքելությամբ Արցախ էին ժամանել նաեւ ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրավիրված պատվիրակությունը՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ: Եվրոպայի վեց տարբեր երկրներից 8 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է 11 ընտրական շրջանների 48 ընտրատեղամասեր: Նրանք եզրակացրին, որ ընտրությունները կայացել են արդար եւ օրինական ձեւով: «Ընտրական հարցերով պատասխանատուները կարողացան կազմակերպել օրինական հանրաքվե՝ պրոֆեսիոնալ…

Դաշնակցության տեսակետը նույնն է

Դավիթ Իշխանյանը` Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին Արցախում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. Արցախի բնակչությունը որոշելու է կառավարման կիսանախագահական համակարգից անցնել լրիվ նախագահական համակարգի: Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկ անգամ ևս հաստատեց ՀՅԴ կարծիքը, որ իրենք դեմ են այդ սահմանադրական փոփոխություններին և կողմնակից են, որ անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին:…