Պետական մարմիններում

Հերթական այց Արցախ

Արցախում էր Ժասմեն Բունիաթյանը Անցյալ շաբաթ 24-րդ հերթական այցով Արցախում էր գտնվում Արցախի բարեկամ, Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գործավար Ժասմեն Բունիաթյանը: Այցի շրջանակներում նա ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամների հետ այցելել է Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության հովանավորության ներքո գտնվող Արցախի Ակնաբերդ եւ Աշան գյուղերում գտնող «Սոսե» մանկապարտեզները, մանկապարտեզի սաներին նոր խաղալիքներ եւ համազգեստներ նվիրել:…

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թեւանիկ» ֆիլմի պրեմերիան

Հունիսի 20-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմերիան Արցախում: «Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բախկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո…

ՀՅԴ նախաձեռնությամբ Կովսականում աշխատատեղեր կբացվեն

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում նախատեսվում է բիզնես շահագործման համար տարածք կառուցել եւ տրամադրել գործարարներին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքերով` ՀՅԴ մտահոգությունների դաշտում միշտ տեղ է գտել վերաբնակեցված շրջաններում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, դրա համար բավարար արդյունք ապահովելու համար պետք է նոր աշխատատեղեր բացվեն: Նա նշեց, որ ելնելով Հայաստանի եւ…

Հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մասնավորապես 2013 թվականի բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առընչվող հարցեր: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վարչապետին է ներկայացրել համայքներում հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Խմբակցության կողմից ներկայացվեց նաեւ կրթական ոլորտին առնչվող բարեփոխումների, ենթակառուցվածքների,…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…

ԼՂՀ Ազգային ժողովի արձագանքը Կալիֆորնիայի ընդունած բանաձեւին

Այսօր ԼՂՀ ԱԺ նիստում պատգամավորական խումբ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին, որում մասնավորապես ասված է. Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել և աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ…

ՀՅԴ-ն անձերի հետ կապված խնդիր չունի

«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։ -Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։ -Կոնկրետ ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու…

Քանի դեռ չենք հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին

Խորհրդարանում այսօր քննարկվում էր ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված` ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին: Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը չի…

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը: Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել…

Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: 20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն: Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված…