Արցախ

Մեր պետության սահմանները ամրագրված են Սահմանադրության մեջ

Արցախի Հանրապետության սահմանները ֆիքսված են Արցախի Սահմանադրությամբ, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խոսք լինել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարության մասին, որ խոսքը այն հողերի մասին է, որոնք անվտանգության համակարգին վնաս չեն հասցնի: «Մենք ունենք Սահմանադրություն, Սահմանադրությամբ ֆիքսված…

Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝…

Սոս գյուղում տեղի ունեցավ դաշնակցական ազատամարտիկ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի և մարզադահլիճի բացման արարողությունը: Նոր շենքի կառուցումը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության կողմից: Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ…

Կայացել է ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, աշխարհի տասնյակ երկրներից…

ժողովուրդը գիտակցեց` պետականությունն է զարգացման երաշխիքը

Եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի, մեզ համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն, որովհետև մենք հնարավորություն կունենանք համարժեք քայլել ճանաչված պետությունների հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով սեպտեմբերի 2-ին Արցախում տոնվող անկախության 26-ամյակի մասին: Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալն անդրադարձավ ձեռքբերումներին ու բացթողումներին: Վերջինս նշեց, որ խաղաղությունն ամրապնդելուց ու կարգավիճակը վերջնականապես ճշգրտելուց…

Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության եւ մշակույթի…

Մեր պատասխանատվության չափը

«Ապառաժ»-ը շարունակում է ներկայացնել այսօր ընթացող ԱՀ ԱԺ հատուկ նիստի մանրամասները, որի ընթացքում խորհրդարանն անցումային փուլի համար ընտրելու է Արցախի նախագահի: Ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի ելույթը. «Հարգելի գործընկերներ, Հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ Որևէ մեկի ելույթը այս բարձր ամբիոնից չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուրս գիտակցում է իր…

Արցախի իշխանության որդեգրած քաղաքականությունն այսօր բխում է ՀՅԴ սկզբունքներից ու մեր ժողովրդի շահերից

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը կընտրի երկրի նախագահ: Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որի թեկնածությունը պաշտպանում են «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, որն առաջադրվել է «Շարժում-88» խմբակցության կողմից: Նոր սահմանադրության համաձայն՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչեւ 2020 թվականը, Արցախը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով՝ երկիրը կղեկավարի Ազգային ժողովի կողմից…

Ժամանակավոր դժվար իրավիճակից դուրս գալու ելքերն արդեն երևում են

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության հերթական այցն էր Արցախի հանրապետություն աննախադեպ ձևաչափով՝ բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: «Յուրաքանչյուր հանձնաժողով իր զուգահեռ հանձնաժողովի հետ աշխատանք կատարեց, պլանավորեց հետագա անելիքները, խմբակցություններն…

Վաղուց ժամանակն է գիտակցել, որ միջազգային հանրության հետ հույսեր կապելը զուր է

«Արցախում երբեք խուճապային տրամադրություն չի եղել, նույնիսկ անցած ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում։ Սահմանային լարվածությունը դարձել է, կարծես թե, առօրյա իհարկե նաև մտահոգիչ, բայց բոլոր դեպքերում Արցախն իր առօրյա կյանքով ապրում է, արարում, ստեղծագործում»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության աճին, ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատգամավորը…