Արցախ

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները փետրվարի 18-ին հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում եվրոպական 8 երկրներից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, սահմանադրության նախագծին քաղաքացիների իրազեկվածության և այլ հարցերով: aparaj.am

Փետրվարի 16-ին Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա…

Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը

Արցախի ՀՅԴ-ի համար մութ է մնացել այն հարցը, թե ինչու իշխանությունները վերջիվերջո ընտրեցին կառավարման նախագահական մոդելը: «Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, ինչպես որ Հայաստանում եղավ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչի հետեւանք էր դա, որ ընտրեցին նախագահական համակարգը, այս հարցը մեզ համար մութ մնաց: Փաստն այն է,…

Մենք քարոզչական աշխատանք ենք ծավալելու համապատասխան ձեւաչափով

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին» օրենքը: Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ: -«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նոր նախագծին: Կառույցի ներկայացրած ո՞ր առաջարկների ընդունման…

Ժողովուրդը թող ինքը որոշի

Հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել Դաշնակցություն և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռիտա Մնացականյանի հետ։ – Տիկին Մնացականյան, ինչո՞ւ Դաշնակցությունը դեմ քվեարկեց…

Գիտակցելով ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը

Հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քվեարկությունը Աժ բոլոր խմբակցությունները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Հարգելի գործընկերներ, ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: ԼՂՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ԱՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող…

Այդ ներդրումը դիմադրելու ու հաղթանակի գրավական է

«Ապառաժ»-ը հավաքագրեց Արցախի Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամների կարծիքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հեռուստամարաթոն- 2016-ի վերաբերյալ: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ Աժ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ «Համահայկական Հիմնադրամի վերջին տարիների դրամահավաքը թերահավատության տեղիք էր տվել և կարծես անվստահության էլեմենտներ կար Հիմնադրամի և նվիրատուների միջև, բայց այս տարվա հանգանակված գումարները մեզ հուշում են, որ…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի և «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին եւ 29-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սահակյանը այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից եւ առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ եւ սկզբունքային դիրքորոշման համար:

Նոր Սահմանադրություն՝ հանուն պետականության ամրապնդման, ժողովրդավարության եւ միասնականության

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարությունը 2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան –…