Նորութիւններ

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր–Յովհաննիսեան, 1867–1914). Հայկական Յեղափոխութեան Բարոյական Հսկան

Սեպտեմբերի 23ը տարելիցն է անկրկնելի Նիկոլ Դումանի ողբերգական վախճանին։ 23 Սեպտեմբեր 1914ին, մեր աշխարհէն առյաւէտ հեռացաւ հայ յեղափոխական շարժման ԲԱՐՈՅԱԿԱՆ հսկան, որուն թշնամի փամփուշտը երբեք չկրցաւ խոցել, բայց առողջական վիճակին քայքայումը անբուժելիօրէն հիւծեց եւ Պաքուի մերձակայքը գտնուող առողջարանի մը կազդուրման սնարին գամեց զինք՝ այնպիսի ժամանակ մը, երբ Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ թաւալգլոր անդունդ ինկող ողջ…

Մեզ գործնական քայլեր են պետք հայտարարությունները կյանքի կոչելու համար

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տեր-Խաչատուրյանն ասաց, որ իրենց տեսլականը հզոր Հայաստան և հանձնառու Սփյուռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հավաքելը, ըստ նրա, կարևոր գործառույթ է, բայց նա ավելի շատ հակված է մտածելու` կարևոր է հայտարարություններից մեկ քայլ առաջ անցնելը:…

«Հայրենիք»ի խմբագրական. Մ.Ա.Կ.-ի բեմահարթակէն…

Մ.Ա.Կ.-ի ընդհանուր ժողովը միշտ ալ առիթ մը կը ստեղծէ, որպէսզի զանազան երկիրներուղեկավարներ բեմ բարձրանան եւ իրենց խօսքը փոխանցեն այլ երկիրներ ներկայացնող ընտրանիին: Տարիներ շարունակ, Լիպիոյ նախկին ղեկավար Քազաֆին՝ իր անհասկնալի, քնաբեր եւ ժամեր տեւող անկապ նախադասութիւնները ուղղելով, կը փորձէր ներկայացնել իր երեւակայած ապագայի Ափրիկէն: Անշուշտ՝ յաւելեալ տոհմիկ երեւոյթ ստեղծելու եւ տպաւորութիւն ձգելու համար, ան Մ.Ա.Կ.-ի…

Հայացուած օտար բառերու գործածութեան բացասական հետեւանքները

Հայաստան֊Սփիւռք 6֊րդ համաժողովին, «Հայապահպանութեան հիմնախնդիրներ» ընդհանուր թեմայով աշխատանոցի «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնութեան կռուան» նիւթով նիստին համար նախատեսուած, պայմանաւորուած եւ պատրաստուած այս ելոյթը եւս հնարաւոր չէ եղած ներկայացնել։ Հեղինակն է Անուշ Ակներեան, Գանատայէն. “Corridor Books” հրատարակչական ընկերութեան սեփականատէր, գրող, հրատարակիչ։ ՀԱՅԱՑՈՒԱԾ ՕՏԱՐ ԲԱՌԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ Ուրախալի երեւոյթ է տեսնել բառերու աճը մեր լեզուին…

Սփիւռքի հայկական կազմակերպութիւններու դերը արտաքին հարցերու ու մարտահրաւէրներու դաշտէն ներս

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հ.Յ.Դ. Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեան(Կանադա) ելոյթը Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովում Մեր նորագոյն պատմութեան ամենամեծ իրագործման՝ Հայաստանի պետականութեան վերականգման հարիւրամեակի շէմին, պատեհ առիթն է որ արժեւորենք մեր համազգային կացութիւնը, կարեւոր ձեռքբերումները եւ դիմագրաւած մարտահրաւէրները: Կասկած չկայ որ ազգովին կը դիմագրաւենք մեր լինելիութեան սպառնացող մարտահրաւէրներ: Հայաստանի մէջ անյետաձգելի է փտտախտի եւ մենաշնորհներու…

ՀՀ պետական լեզուն հայրենն է ու կմնա հայերենը

ՀՀ պետական լեզուն հայրենն է ու կմնա հայերենը, մնացյալ բոլոր լեզուները օտար լեզուներ են, լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Դիտարկմանը, թե արդյոք վարչապետը հանձնարարական չի տվել ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ, նախարարը նշեց. «Վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ։ Վարչապետի հանձարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզուների ուսուցման համակարգում»,…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար. «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի…

Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդիրը ու անոր կրթական ոլորտի մարտահրաւէրները

Հայեցի դաստիարակութիւնը 21րդ դարու սեմին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի (Կանադա) ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Սփիւռքի գոյառման հետ սկիզբ առած է նաեւ անոր հայեցի դիմագծի պահպանման խնդիրը: Այլասերող ու կլանող միջավայրերու մէջ՝ հայապահպանումի ճիգը այսօր ալ կը մնայ սփիւռքահայութեան գոյութենական մեծագոյն տագնապը:Այս տագնապի լուծման հիմնական բանալիներէն մին,…

Մեր ազգի անկախությունը երաշխիքն է մեր ազգի շարունակականության եւ զարգացման

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն: Հրավիրվյալների թվում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները տեսանյութում.