Նորութիւններ

Դավիթ Իշխանյան. Արցախում նշվեց ՀՅԴ 120 – ամյակը

ՀՅԴ 120-ամյակին նվիրված ձեռնարկում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը: Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Սրբազան հայր, պետական այրեր, սիրելի ընկերներ ¨ հյուրեր: Այսօր բոլորիս տոնն է, Հայ Յեղափոխական Դաշնակցությյունը 120 տարեկան է: Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Սրբազան հայր, պետական այրեր, սիրելի ընկերներ ¨ հյուրեր: Այսօր բոլորիս տոնն է, Հայ Յեղափոխական Դաշնակցությյունը 120 տարեկան է:…

Վերանորոգման հրամայականը շեշտելով

Հանդիսութեան բացումը կատարուեցաւ ՀՅԴ Պատանեկան Միութիւններու խորհրդանշական՝ 120 պատանիներէ բաղկացած, երգչախումբին ելոյթով: Խմբավար Միքայէլ Աւետիսեանի առաջնորդութեամբ, երգչախումբը յաջողութեամբ կատարեց Հայաստանի օրհներգը եւ կուսակցութեան քայլերգը: Բեմին վրայ 120 պատանիներու տպաւորիչ ներկայութիւնը, յոբելինական թիւն ու խանդավառ ելոյթը խորհրդանշեցին Դաշնակցութեան վերանորոգման եւ երիտասարդացման ուժը՝ ոգեշնչող իրենց մթնոլորտը տարածելով տօնակատարութեան ամբողջ ընթացքին եւ օրուան պատգամին վրայ: Տօնակատարութիւնը իսկական առիթ…

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ գոյությունն արդարացված է, ապագան՝ հուսալի

120-ամյակը հանդիսավորությամբ է նշվել Բեյրութում: Դեկտեմբերի 17-ին, ժամը` 20:30-ին մեծ հանդիսություն էր կազմակերպվել Բեյրութի «էմիլ Լահուտ» համալիրում. որն ամբողջությամբ լցված էր Դաշնակցության եւ նրա գործին հավատարիմ մարդկանցով: Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հ.Յ.Դաշնակցության օրվա տոնակատարությունների շարքում, հավանաբար, սա իմ եզրափակիչ խոսքն է: Տոնակատարությունները ինքնանպատակ չեն, ինչպես ինքնանպատակ չէ Հ.Յ.Դաշնակցությունը: Դաշնակցության ծննունդը…

Հրանտ Մարգարյան. Արցախը՝ հայրենի պետութեան պատասխանատուութիւնն է

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հարցազրոյցը «Հորիզոն» շաբաթաթերթին: – Տարածաշրջանի քաղաքական վերջին իրադարձութիւններու համապատկերին մէջ, երբ Ատրպէյճանի նախագահը կը շարունակէ սպառնական եւ ռազմաշունչ յայտարարութիւններ կատարել, երբ զինեալ բախումները սահմանագիծին վրայ յարատեւ աճ կարձանագրեն, ի՞նչ ուղղութեամբ կընթանայ Ղարաբաղի հիմնահարցը եւ ինչպէ՞ս կարժեւորէք քաղաքական իրավիճակը: – Առաջին հերթին ասեմ, որ ատրպէյճանական սպառնալիքները կամ ուժի դիմելու այլընտրանքին դիմելու…

Պլովդիվում նշել են ՀՅԴ 120- ամյակը

Դեկտեմբերի 16-ին Պլովդիվի համայնքային խորհրդի ցուցասրահում տեղի ունեցավ ՀՅԴ հիմնադրման 120-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառման կազմակերպիչը Բուլղարիայի ՀՅԴ կառույցն էր:Ցուցադրված նկարներում արտացողվում էին այսօր գործող ամենահին հայկական միավորման 120 ամյա ճանապարհը: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու բուլղարացի եւ հայ ժողովուրդների պատմության այնպիսի նշանակալի անձնավորությունների հետ, ինչպիսիք են Պետրոս Սեմերջյանը, Քրիստափոր Միքայելյանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ…

Բալեարյան կղզիները ճանաչել է Հայոց Ցեղասպանութինը

Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունմանը` 1915-1921թթ. դեպքերը որակելով որպես ցեղասպանություն: «1915-1921թթ. հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համապատասխանում են 1948թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի «ցեղասպանություն» բնորոշմանը»,– ասվում է հռչակագրում։ Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է Իսպանիայում…

Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Երեքշաբթի օրը Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:Այս մասին հայտնում է Լոնդոնի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը: Բանաձեւը քվերակության էր ներկայացվել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամներից մեկի՝ մեր հայրենակից Արա Իսքենդերյանի նախաձեռնությամբ եւ Լոնդոնի հայ համայնքի նախագահ Արա Ալամուտյանի, Իլինգի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Սեւան Արթինի աջակցությամբ: Այս որոշմամբ Հայաստանից բերված եւ արդեն…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության գլխավոր խնդիրը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին -Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՀՅԴ 120-ամյակի միջոցառմանը բավականին շատ խոսակցությունների տեղիք տվեց. որ Դաշնակցությունը այնքան էլ ընդդիմադիր կուսակցություն չէ, հակառակ դեպքում նախագահը չէր մասնակցի նրա կազմակերպած միջոցառմանը: Ինչո՞ւ որոշում կայացվեց, որ նախագահը մասնակցի: – Նախագահի մասնակցության փաստը դրական է:…

Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 14-ին Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Լոնդոնի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը: Բանաձեւը քվերակության է ներկայացրել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամներից մեկի՝ մեր հայրենակից Արա Իսքենդերյանի նախաձեռնությամբ եւ Լոնդոնի հայ համայնքի նախագահ Արա Ալամուտյանի, Իլինգի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Սեւան Արթինի աջակցությամբ: Այս որոշմամբ Հայաստանից բերված եւ…

Արմեն Ռուստամյան. Ինքնուրույն ուժը կեղծ լինել չի կարող

Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հրավիրվել էր հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյակին: Հանդիսությանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հրավիրված էին կուսակցությունների ներկայացուցիչներ, մեր երկրում գործող դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը: ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումները ավանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից, վերածվելով հայրենասիրական ոգու բարձրացման…