Նորութիւններ

ՀՀ Նախագահը պետք ունի համոզիչ քվեի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայլուրից Դուրս» ծրագրին -Այսօր արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ։ Ինչպե՞ս անցան ընտրությունները։ -Այս ընտրություններն աննախադեպ էին իրենց կազմակերպվածությամբ. լուրջ, հանգիստ եւ իսկապես ազատ, արդար ընտրություններ էին։ Այս ընտրությունները իսկապես տարբերվում էին Հայաստանում կայացած մյուս բոլոր ընտրություններից, աննախադեպ էին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Պետք է շնորհակալություն հայտնեմ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը եւ հայտարարված վերջնական արդյունքները, արձանագրում է. Ընտրական հանձնաժողովների Հ.Յ.Դ. ներկայացուցիչ անդամները եւ վստահված անձինք իրենց կարելին արեցին բնականոն ընտրություններ անցկացնելու համար, սակայն մայիս 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության ուժի սնման միակ աղբյուրը հայ ժողովուրդն է

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սիդնեյում հրավիրված կուսակցության 112-ամյակին նվիրված հանդիսությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ.Դաշնակցության 112-ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք՝ մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար: Դաշնակցությունը…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության Հայտարարությունը

Ազգային ժողովի վերջին եռօրյայում կատարվածից անհրաժեշտ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետեւություններ անել՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։ Հակառակ դեպքում հնարավոր կդառնա անօրինական մեթոդներով պարբերաբար կազմալուծել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը: Քննարկելով ստեղծված կացությունը՝ արձանագրում ենք հետեւյալը. – հանրապետության նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ մտցնելու փորձը չէր բխում ո՛չ ՀՀ գործող Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգի…

Ալբերտ Աճեմյան. Մոսկովյան քննարկումներ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանի, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ռուս պաշտոնյաների ու քաղաքագետների հետ: Այցի արդյունքները գնահատում է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը: -Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպումը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն կայացավ: -Հանդիպումը կազմակերպվել էր ու կայացավ Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով՝…

Հրանտ Մարգարյան. Հայոց պետականութիւնը ամենազօրեղ գրաւականն է մեր համազգային իղձերի իրականացման համար:

Ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը Արեւելեան Ամերիկայում հրավիրուած Հ.Յ.Դ. 111անեակին նուիրուած հանդիսութեանը Սիրելի հայրենակիցներ,Սիրելի՛ ընկերներ, Հ.Յ.Դ. 110ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք։ Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի…

Յայտարարութիւն

Թուրք-Հայկական Հաշտութեան Յանձնաժողով անուան տակ գործող տխրահռչակ խմբի հայ անդամների ստորագրութեամբ հրապարակուած 11 Դեկտեմբերի յայտարարութիւնը՝ յանձնաժողովի աշխատանքները դադրեցնելու առնչութեամբ, յապաղած խոստովանութիւն է յանձնաժողովի հայ մասնակիցների կողմից հռչակուած նպատակների ձախողման վերաբերեալ: Յանձնաժողովի հայ անդամները եւ նրանց հովանաւորող` ԱՄՆ-ում գործող ՙԱրմինիըն Ասեմպլի՚ն, պարտաւոր էին ի սկզբանէ տեսնել այն իրողութիւնը, որ այդ յանձնաժողովն օգտագործուելու է շրջանցելու համար Հայկական…

Ձեզ էլ են հասնելու

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իր ելույթում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իր կարծիքով նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում ինչ-որ անհայտ ձևով այնպես են շահագրգռել Կառավարությանը, որ նա…

Հայտարարություն

Ամբողջ աշխարհի հետ մենք եւս ցնցված ենք ի լուր եւ ի տես այն մեծ ողբերգության, որը տեղի ունեցաւ 2001 թվականի սեպտեմբերի 11¬ին գործված ոճրային հարձակումների հետեւանքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում£ Ահաբեկչական այս արարքը, որի հետեւանքով հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին, ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Դատապարտելով քաղաքակրթական ամեն չափանիշ եւ բարոյականության տարրական սկզբունքը ոտնահարած ահաւոր ոճիրը,…

Յայտարարութիւն

9 Յուլիսին, Ժընեւում հրապարակուած յատուկ հաղորդագրութեամբ, ծանուցուեց Թուրք-Հայկական Հաշտութեան Յանձնաժողով ՚անուան տակ գործող խմբի ստեղծման մասին, որի նպատակն է իբր խթանել թուրքերի եւ հայերի միջեւ փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը, նաեւ խրախուսել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւումը՚: Հիմնուելով մինչ այժմ հրապարակուած պաշտօնական տեղեկութիւնների, ինչպէս նաեւ՝ խմբի անդամների հրապարակային ելոյթներում հնչած տեսակէտների վրայ, Հ.Յ.Դ. Բիւրոն…